National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
04.11.2025
Ներկայացվել են Շրջակա միջավայրի նախարարության հաջորդ տարվա ֆինանսական ցուցանիշները
2026 թվականին Շրջակա միջավայրի նախարարության 6 բյուջետային ծրագրերի շրջանակներում ներառված 25 միջոցառման ֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 1...
04.11.2025
Էկոնոմիկայի նախարարությանը հատկացվելիք միջոցների մեծ մասը կուղղվի գյուղատնտեսության ոլորտին
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հ...
04.11.2025
Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ջրային օրենսգրքում եւ «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղ...
04.11.2025
Քննարկվել են 2026 թվականին հեռուստատեսության ոլորտին եւ սփյուռքի գծով ծրագրերին ուղղվելիք հատկացումները
2026 թվականին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին կհատկացվի 374 մլն դրամ: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ կառույցն իրականացնու...
04.11.2025
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հ...
04.11.2025
Նախաձեռնություն` ուղղված աշխատանքային իրավունքների ոլորտում բարեփոխումներին
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի որոշման կատարմամ...
04.11.2025
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակու...
04.11.2025
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը կհատկացվի 420 մլրդ 224 մլն դրամ, որը 57 մլրդ 560 մլն դրամով ավելի է նախորդ տարվա բյուջեից
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում...
04.11.2025
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am