National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
08.09.2025
Ազգային ժողովում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցադրությունը
Ազգային ժողովում սեպտեմբերի 8-ին բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ժամանակավոր դրամագիտական ցուցադրությունը, որը ներկայացնում է մեր...
08.09.2025
Քննարկվել է ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումը
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակո...
08.09.2025
Նոր կարգավորումներ՝ ոստիկանության եւ փրկարարական ծառայողների համար
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է ոստիկանության  եւ փրկարարական ծառայողների համար հստակեցնել կարգապահական տույժերը եւ խրախուսանքներն ու ապահովել ...
08.09.2025
Առաջարկվում է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների եւ բարձրախոսների տեղադրումը
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ լրացուցիչ ուժեղացուցիչներից եւ բարձրախոսներից հնչող բարձր երաժշտությունը, վերասարքավո...
08.09.2025
Խորհրդարանը քննարկել է հաշտարարության ինստիտուտի բարեփոխումների ամբողջականացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն
Օրենսդրական նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հաշտարարության ինստիտուտի բարեփոխումների ամբողջականացման անհրաժեշտությամբ: Այ...
08.09.2025
Օրենսդրական նախաձեռնությամբ կբացառվեն իրավակիրառ պրակտիկայում հաճախակի հանդիպող տարաբնույթ մեկնաբանությունները
Նախագծի ընդունմամբ կբացառվեն իրավակիրառ պրակտիկայում հաճախակի հանդիպող տարաբնույթ մեկնաբանությունները: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ...
08.09.2025
Առաջարկվում է հստակեցնել վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված պատասխանատվության դրսեւորման ձեւերը
Առաջարկվում է վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում հստակեցնել խուսափման դրսե...
08.09.2025
Կկարգավորվեն հարկային եւ մաքսային մարմինների՝ հանրային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի օգտագործման հետ կապված հարաբերությունները
Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն հարկային եւ մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից  ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի օ...
08.09.2025
Ներկայացվել է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան վավերացնելու հարցը
Կառավարության ծրագրով որպես հարկային քաղաքականության կարեւոր ուղղություն է առանձնացված կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի աշխարհագրության ընդլայն...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am