National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
04.09.2025
Ավարտվեց ԱԺ «Ամառային դպրոց» 4-րդ ծրագիրը
Մեծ սպասումներ, նոր գիտելիքներ պետական կառավարման ու խորհրդարանական երկրի առանձնահատկությունների վերաբերյալ: ԱԺ-ն այս տարի եւս հյուրընկալեց  հանր...
04.09.2025
Պատգամավորն առաջարկել է աշխատատեղերի քվոտա սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության համար
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Զբաղվածության մասին» օրեն...
04.09.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Բռնության եւ ոտնձգության վերաբերյալ կոնվենցիան վավերացնելու նախագծին
«Բռնության եւ ոտնձգության մասին» ԱՄԿ թիվ 190 կոնվենցիան պաշտպանում է աշխատողներին եւ այլ անձանց՝ անկախ իրենց պայմանագրային կարգավիճակից, ինչպես նաեւ վ...
04.09.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի...
04.09.2025
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
04.09.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահի հետ
Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ղրղզական Հանրապետության խորհրդարանի (Ժոգորկու Ք...
04.09.2025
Երեխաների պաշտպանության համակարգում բարեփոխումներ իրականացնելուն միտված օրենսդրական նախաձեռնություն
Օրենսդրական փոփոխությունների փաթեթը վերաբերում է ՀՀ-ում բնակվող շուրջ 673 հազար երեխաների, որոնց իրավունքների ներառման, պաշտպանության ոլորտում Հայաստա...
04.09.2025
Առաջարկվում է հստակեցնել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի մի շարք դրույթներ
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի կիրարկման ընթացքում, ինչպես նաեւ Հավատար...
04.09.2025
Ընտանիքում բռնություն գործադրած անձի համար կսահմանվի էլեկտրոնային հսկողության միջոցը կրելու պարտավորություն
Էլեկտրոնային միջոցները կրելու պարտականություն է սահմանվում բռնարարի համար: Նախորդ փոփոխությունների փաթեթով նախատեսվել են էլեկտրոնային հսկողության գործ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am