National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
30.10.2025
2026 թ. բյուջեն առողջապահության համար պատմական բյուջե է. Առողջապահության նախարար
2026 թվականին Առողջապահության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 210 մլրդ 911 մլն դրամ: Այն 2025 թվականի համեմատ ավելի է 44 մլրդ 313 մլն դրամով՝ պ...
30.10.2025
Ներկայացվել են գալիք տարվա բյուջետային փաստաթղթով սոցիալական ապահովության ոլորտի ծրագրերը
Խորհրդարանում շարունակվել են ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցե...
30.10.2025
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...
30.10.2025
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 10.11.2025 - 14:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 21.11.2025 - 14:00:   ...
30.10.2025
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...
30.10.2025
Ավարտվել է Եվրանեսթ ԽՎ 12-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 30-ին շարունակվել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքը: Այն վարել են Եվրանեսթ...
30.10.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջան. ուղիղ հեռարձակում
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի ուղիղ հեռարձակումը:...
29.10.2025
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ օտարերկրյա փորձագետների հետ
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպությունը եւ «Բարսելոնայի միջազգային հարաբերությունների կենտրոնը» (CIDOB) կազմակերպե...
29.10.2025
Քննարկվել է ՄԻՊ աշխատակազմի հաջորդ տարվա բյուջետային հայտը
2026 թվականի պետական բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բյուջետային ծախսերը կազմել են 602 մլն դրամ: Այս մասին ասել է ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am