|
|
Պետական ծառայության մրցույթներ
01 Հոկտեմբերի 2025
|
|
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության համակարգող փորձագետ (ծածկագիր՝ 1-2․1-37) |
|
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն տնտեսագիտական կրթություն, հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում չորս տարվա աշխատանքային ստաժ,
- իր լիազորությունների իրականացման հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Վարկային կազմակերպությունների մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության այլ օրենքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման և իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական այլ ակտերի իմացություն,
- ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ,
- առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում (ազատ),
- իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ կոմպետենցիաներ՝ ժամանակի կառավարում, կոնֆլիկտների կառավարում, ծառայությունների մատուցում, ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում, որոշումների կայացում, ծրագրերի կառավարում, խնդրի լուծում, բարեվարքություն։
Համակարգող փորձագետն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները՝
- համակարգում և մասնակցում է Հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների նախապատրաստական աշխատանքներին, կարող է ներկա գտնվել Ազգային ժողովի նիստերին,
- համակարգում է Հանձնաժողովի հերթական նիստերի, Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ հրավիրված Հանձնաժողովի արտահերթ նիստերի օրակարգերի նախագծերի մշակումը, մասնակցում է նիստերի նախապատրաստման և կազմակերպման այլ աշխատանքներին,
- համակարգում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունների քաղվածքների մշակումը,
- ապահովում է Հանձնաժողովի նախագահին կամ Հանձնաժողովին ուղղված գրությունների պատասխանների վերաբերյալ վիճակագրական տվյալների տրամադրումը Քաղաքացիների ընդունելության և փաստաթղթաշրջանառության վարչության Ընդհանուր բաժին,
- համակարգում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում՝ Հանձնաժողովի իրավասությանը վերապահված օրենքների նախագծերի վերաբերյալ պատգամավորների ներկայացրած գրավոր առաջարկների հրապարակման աշխատանքները, ինչպես նաև կազմում և կայքում տեղադրում է այդ օրենքների նախագծերի առաջարկների ամփոփաթերթերը։
Մրցույթը կկայանա 2025թ. նոյեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Ազգային ժողովի նստավայրում (Երևան, Մ. Բաղրամյան 19):
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 15 հոկտեմբերի 2025թ.:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն` սենյակ 106 (հեռ. 011 513-691):
* * *
Մրցույթին դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
- պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
- արական uեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
- մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.
- անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով և դրանց պատճեններով: |
|
|