ՈՐՈՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Օրենսդրություն 03.07.2025
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 25.1-ին հոդվածի 2-րդ մասը «վարելու իրավունքի վարորդական վկայական» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ թվային)» բառերով: Հոդված 2. Օրենսգրքի 128-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով. «10. Սույն հոդվածի իմաստով՝ վարորդական վկայական է համարվում նաեւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից հատկացված վ... - «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Օրենսդրություն 03.07.2025
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26.1-ին կետով. «26.1. սեփականատիրոջ անվամբ առաջին անգամ հաշվառվող ավտոմոբիլի, մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի, քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) միայն թվային հաշվառման վկայագիր տալու համար բազային տուրքի եռապատիկի չափով»: Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ... - «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Օրենսդրություն 03.07.2025
Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 28-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել. 2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «4. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրվում է ընդհանուր 21 օրացուցային օր ժամկետով, իսկ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված զորամասերում ծառայություն անցնող շարքային կազմի պարտ... - Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Օրենսդրություն 03.07.2025
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2. Բաժնետոմսերը կարող են լինել ազատ շրջանառու կամ սահմանափակ շրջանառու, հասարակ կամ արտոնյալ: Բաժնետոմսերը, ըստ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման հատկանիշի, կարող են լինել միայն անվանական:»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: ... - «Փաստաբանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Օրենսդրություն 03.07.2025
Հոդված 1. «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը «բացառությամբ այն դեպքերի, երբ» բառերից հետո լրացնել «փաստաբանը կասկածում է կամ բավարար հիմքեր ունի կասկածելու, որ» բառերով: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: ... - «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրություն 03.07.2025
Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի «ա» կետը «համար» բառից հետո լրացնել «չմարված կամ չվերացված» բառերով. 2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա.1» կետով. «ա.1) անձը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանա... - «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրություն 03.07.2025
Հոդված 1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 4-րդ կետի «ա» ենթակետը «բանկերը» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը)» բառերով. 2) 4-րդ կետի «ը» ենթակետը «հարաբերությունների մասով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ներդրումային ֆոնդերի կառավարումն իրականացնող անձ չունեցող ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերը» բառերով. 3) 4-... - Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրություն 03.07.2025
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 165.9-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կա... - «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-268-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրություն 03.07.2025
Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-268-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում «Օրենսգրքի» բառը փոխարինել «1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերով: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմ... - «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Օրենսդրություն 03.07.2025
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է» կետը «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով» բառերով: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: ... - «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրություն 03.07.2025
Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով. «5. Սույն հոդվածով սահմանված կարգավորումները կիրառելի են նաեւ սույն օրենքի 18-րդ եւ 19-րդ գլուխների նկատմամբ:»: Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը «մերժումը» բառից հետո լրացնել «եւ նախնական համաձայնության գործողության դադարեցումը» բառերով. 2)1... - «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրություն 03.07.2025
Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 55-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը «մերժումը» բառից հետո լրացնել «եւ նախնական համաձայնության գործողության դադարեցումը» բառերով. 2) 1-ին մասի «կարող է մերժել» բառերը փոխարինել «մերժում է» բառերով. 3) 1-ին մասի 3-րդ կետը «չմարված» բառից հետո լրացնել «կամ չվերացված» բառերով. 4) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով. «3.1) նշանակալից ... - «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Օրենսդրություն 03.07.2025
Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7.1-ին հոդվածում՝ 1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով. «6. Արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպությունը կամ դրա լիցենզիա ստանալու համար դիմած կազմակերպությունը չպետք է ունենա 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակից, իրական շահառու կամ ղեկավար, որոնք կամ ո... - «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրություն 03.07.2025
Հոդված 1. «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով. «փոխկապակցված անձ՝ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով սահմանված անձինք. իրական շահառու՝ « Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդված... - «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրություն 03.07.2025
Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8.3-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով. «2.1) ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.». 2) 1-ին մաս... - «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
Օրենսդրություն 03.07.2025
Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասում՝ 1) «ա» կետը «համար» բառից հետո լրացնել «չմարված կամ չվերացված» բառերով. 2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա.1» կետով. «ա.1) Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված զանգվածային ոչնչ... - «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրություն 03.07.2025
Հոդված 1. «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-150-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իգ» եւ «իդ» կետերով. «իգ) փոխկապակցված անձը «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով սահմանված անձն է. իդ) իրական շահառուն «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3... - Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Օրենսդրություն 02.07.2025
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 72-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ եւ 12-րդ կետերով. «11) եթե ոչ իրացման նպատակով 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո ձեռք են բերվել կամ ներմուծվել են թեթեւ մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթեւ մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով համարվում է, որ թեթեւ մարդատա... - Արտակ Զեյնալյանին Սահմանադրական դատարանի դատավոր ընտրելու մասին
Օրենսդրություն 19.06.2025
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է. Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ ընտրել Սահմանադրական դատարանի դատավոր՝ տասներկու տարի ժամկետով: ... - 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Օրենսդրություն 19.06.2025
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 111-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 2,579,230,238.8 հազար դրամ, ծախսերի գծով` 2,955,318,898.0 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 376,088,659.2 հազար դրամ: ... - ««Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին
Օրենսդրություն 29.05.2025
Հոդված 1. Վավերացնել 2024 թվականի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում ստորագրված՝ ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը : Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: ... - «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Օրենսդրություն 29.05.2025
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-187-Ն օրենքի 7-րդ հոդվածում «2025 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2026 թվականի հունվարի 1-ից» բառերով: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: ... - «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ Կատարի Պետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Օրենսդրություն 29.05.2025
Հոդված 1. Վավերացնել 2024 թվականի սեպտեմբերի 10-ին Երեւանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ Կատարի Պետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» համաձայնագիրը : Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: ... - «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրություն 29.05.2025
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-194-Ն օրենքի 6-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «2025 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2026 թվականի հունվարի 1-ից» բառերով. 2) 3-րդ մասի «2025 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2026 թվականի մարտի 1-ը» բառերով: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: ... - «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Օրենսդրություն 29.05.2025
Հոդված 1. ««Ներդրումային ֆոնդերի մասին օրենքում» լրացում կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-188-Ն օրենքի 2-րդ հոդվածում «2025 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2026 թվականի հունվարի 1-ից» բառերով: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: ... - Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ««Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին
Օրենսդրություն 29.05.2025
Հոդված 1. Վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ««Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը : Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: ... - «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Օրենսդրություն 29.05.2025
Հոդված 1. ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-189-Ն օրենքի 2-րդ հոդվածում «2025 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2026 թվականի հունվարի 1-ից» բառերով: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: ... - «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրություն 29.05.2025
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 4-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «2025 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2026 թվականի հունվարի 1-ից» բառերով. 2) 3-րդ մասի «2025 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2026 թվականի մարտի 1-ը» բառերով: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: ... - Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը վավերացնելու մասին
Օրենսդրություն 29.05.2025
Հոդված 1. Վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը : Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: ... - «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Օրենսդրություն 29.05.2025
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-190-Ն օրենքի 4-րդ հոդվածում «2025 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2026 թվականի հունվարի 1-ից» բառերով: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: ...




