National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
20.10.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
20.10.2017
Գեւորգ Գորգիսյանի ելույթը ՍԾՏՀ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը «Ազգային նորարարական համակարգերի զարգացումը Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրներում» թեմայով հոկտեմբերի 19-ին ելույթ է ունեցել ՍԾՏՀ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 49-րդ նիստում, որը տեղի է ունենում Տիրանայում:

«Նիստի հարգելի՛ մասնակիցներ,

հարգելի՛ գործընկերներ,

տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անունից կցանկանայի ողջունել հանձնաժողովի նիստի մասնակիցներին եւ երախտագիտություն հայտնել մեր ալբանացի գործընկերներին ջերմ ընդունելության եւ հանձնաժողովի աշխատանքների պատշաճ կազմակերպման համար:

Քննարկող թեմայի տեսանկյունից Հայաստանում իրավիճակը բավականին խոստումնալից է: Հայաստանը ճանաչվել է նորարարական ձեռքբերումներ ունեցող երկիր եւ Համաշխարհային նորարարական ինդեքսի 2017 թվականի տվյալների համաձայն` այժմ զբաղեցնում է 59-րդ հորիզոնականը: Վերոնշյալ զեկույցի համաձայն` Հայաստանն զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը մեկ շնչին բաժին ընկնող միջազգային արտոնագրերի քանակով եւ 17-րդ տեղը` աշխարհում նորարարության արդյունավետության ցուցիչով:

Ոգեշնչված անցած տարիների ընթացքում իրականացված տարբեր նպատակներով` այսօր Հայաստանը նպատակ ունի էլ ավելի զարգացնելու նորարարական տեխնոլոգիաները: Մենք համոզված ենք, որ Հայաստանն այսօր ունի անհրաժեշտ նախապայմանները միջազգային նորարարական հասարակության մրցունակ անդամ դառնալու համար, որոնցից կցանկանայի ընդգծել հետեւյալները`

*ինժեներիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բնական գիտությունների ոլորտներում գիտական ներուժի առկայություն,

*նշված ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայություն,

*հատուկ նորագույն տեխնոլոգիաներին եւ գիտությանն ուղղված նորարարական կրթական ծրագրեր,

*միջազգային տարբեր նորարարական կազմակերպությունների հետ համագործակցելու հարուստ փորձ,

*միջազգային չափորոշիչներին համապատասխանող մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված իրավական ակտերի շրջանակ,

*ոլորտի պետական աջակցություն եւ գործարար միջավայրի բարելավում` նոր ներդրումներ ներգրավելու համար:

Հայաստանում բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու համար բազմաթիվ կրթական ծրագրեր են սկսվել իրականացվել տարբեր միջազգային նորարարական կազմակերպությունների եւ նախագծերի շրջանակում: Նշեմ հաջողության հասած նման ծրագրերից մի քանիսը՝

*հայկական ազգային ինժեներական լաբորատորիա, որն ստեղծվել է ազգային գործիքների հետ համատեղ,

*Մայքրոսոֆթի նորարարական կենտրոն,

*ԱյԲիԷմ-ի նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոն,

*«Սինոփսիս Արմենիայի» կրթական բաժին

*ստեղծարար տեխնոլոգիաների Թումո կենտրոն,

*Գյումրիում եւ Վանաձորում տեխնոլոգիական կենտրոնների ստեղծում,

*առաջիկայում Լոռու մարզում առաջին ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը, որը տեխնոլոգիաների եւ նորարարության միջոցով գյուղական համայնքների զարգացման առանձնահատուկ մոդել է,

*ծրագիր, որը տրամադրում է անվճար հասանելիություն համաշխարհային գիտական կենտրոնների եւ համալսարանների գիտական շտեմարաններին, ինչպիսիք են, օրինակ, «Springer»-ը եւ «Web of Science»-ը:

Նշված ոլորտներում առկա են հետեւյալ գլխավոր մարտահրավերները`

*գործարար հատվածի, կրթական ծրագրերի եւ հետազոտական ու զարգացման նախագծերի միջեւ ամուր կապերի ստեղծում,

*գիտական, տեխնոլոգիական նախագծերի եւ նորարարական ստարտափերի ժամանակակից ֆինանսավորման համակարգերի զարգացում,

*տեղային նորարարական գաղափարների եւ ապրանքների՝ միջազգային շուկաներ դուրս գալու աջակցություն:

Ազգային նորարարական համակարգերի զարգացման հիմնական բաղադրիչներից մեկը նորարարությունների եւ տեխնոլոգիաների ոլորտում միջազգային համագործակցությունն է եւ ակտիվ մասնակցությունը նշված ոլորտում առկա տարբեր միջազգային ծրագրերին:

*Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ) հետ համագործակցության շրջանակում սկսվել է «Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցման» ծրագիրը: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ նախատեսվում է իրականացնել 2016-2019թթ. ընթացքում:

*Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության արդյունքում ստեղծվել է «Տեխնիկական աջակցություն արտահանման եւ նորարարության ոլորտի արդյունաբերական զարգացման համար» անվանմամբ ծրագիրը: Այն նախատեսված է իրականացնել 2016-2018թթ.:

*2016 թվականի մայիսին Հայաստանը դարձավ Եվրոպական միության կողմից ստեղծված հետազոտությունների եւ նորարարության «Հորիզոն 2020» ծրագրի ասոցացված անդամ եւ այլն:

Հարգելի գործընկերներ, ամփոփելով իմ ելույթը՝ ուզում եմ նշել, որ Հայաստանը բաց է համագործակցության համար Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների հետ: Մենք ողջունում ենք տարածաշրջանում նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը միտված ցանկացած համագործակցություն եւ խորհրդատվություն»,-ասել է պարոն Գորգիսյանը:


20.10.2017
Արա Բաբլոյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ քառորդ դարի ընթացքում երկու երկրները զարգացրել են բարեկամական հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսութ...

20.10.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 49-րդ եւ իրավական ու քաղաքական հարցերի հանձնաժողովի 50-րդ նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի հոկտեմբերի 24-27-ը Դոնի Ռոստով (Ռուսաստանի Դաշնություն) կ...

20.10.2017
Վահե Էնֆիաջյանի ելույթը ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստում
ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը ելույթ է ունեցել ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 49-րդ նիստում, որը տեղի է ունենում հոկտեմբերի 19-20-ը Տիրանայում: «Հարգելի մասնակիցներ, գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, նախ եւ առաջ, ՍԾՏՀ ԽՎ-ի հա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS