National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
17.10.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
17.10.2017
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
1 / 6

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ կայացած նիստում երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Քննարկվել եւ դրական եզրակացության են արժանացել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Վերոնշյալ օրենքների նախագծերը կընդգրկվեն ՀՀ ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովը քննարկել է, սակայն դրա վերաբերյալ քվեարկությունը երկու ամսով հետաձգվել է: Հետաձգման նպատակը նախագծի լրամշակումն է:

Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նշենք, որ փաթեթը կարգավորում է բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման պայմանագրեր կնքող կրեդիտառուների իրավունքների, կրեդիտավորողի կողմից տեղեկությունների բացահայտման, բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման պայմանագրերի կնքման եւ այդ պայմանագրերի հետ կապված այլ հարաբերություններ, կրեդիտավորողների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառումը:

Փաթեթի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը: Հակոբ Հակոբյանը նշել է, որ առաջարկները հստակեցման նպատակ ունեն. վարկառուն ինքն է ընտրելու վարկի համար առաջարկվող պայմաններից եւ ցանկացած փոփոխության դեպքում հաշվի է առնվելու վարկառուի կարծիքը: Օրենքը հետադարձ ուժ կունենա այն դեպքում, եթե կլինի վարկառուի եւ վարկատուի համաձայնությունը:

Կառավարության հեղինակած «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը եւս քննարկվել է երկրորդ ընթերցումով: ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ներկայացման նպատակը բանկային եւ ապահովագրական համակարգի կարգավորման եւ վերահսկողության դաշտի համապատասխանեցումն է միջազգային պահանջներին:

Փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկները ներկայացրել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Նշվել է, որ օրենքում մանրամասն ներկայացվել է պատվիրակման գործառույթը, առաջարկներ են արվել նաեւ ռիսկերի կառավարման, ներքին աուդիտի վերաբերյալ:

Վերոնշյալ օրենսդրական փաթեթների վերաբերյալ առաջարկներն ընդունվել են: Հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի 2017 թ. հոկտեմբերի 24-ին գումարվող նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված նախագծերի վերաբերյալ:

Երկրորդ ընթերցումով քննարկվել եւ հանձնաժողովի դրական եզրակացությանն է արժանացել նաեւ «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը:

Բյուջետային գրասենյակի 2017 թվականի երրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացրել է Բյուջետային գրասենյակի համակարգող-փորձագետ Գագիկ Բարսեղյանը: Հաշվետվությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:


17.10.2017
Պարգեւատրում ՀՀ Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 17-ին ամերիկացի բարերար, «Սթարկի» լսողական տեխնոլոգիաների հիմնադիր, «Սթարկի» հիմնադրամի նախագահ Բիլ Ասթնին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, իսկ ամերիկահայ բարերարներ Կավուկջյանների ընտանիքին առողջապահության եւ սոցիալա...

17.10.2017
ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ղազախստանի դեսպանի հետ
Հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւի հետ: ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Կարեն Բեքարյանը, ողջունելով դեսպանին, ներկայացրել է բարեկամական խմբի՝ հանդիպմանը մասնա...

17.10.2017
Տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության մամլո ասուլիսը
Հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած մամլո ասուլիսում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը մանրամասներ են ներկայացրել հոկտեմբերի 6-9-ը Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նս...

17.10.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին: Ողջունելով դեսպանին՝ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ հայ-կանադական հարաբերությունները կայուն զարգանում են, երկու երկրներն ունեն բարեկամության ու համագործակցությա...

17.10.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Վարշավա
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-20-ը պաշտոնական այցով կլինի Լեհաստանի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահան Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը եւ Կարինե Պողոսյանը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS