National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
31.08.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
31.08.2017
Հանդիպում խորհրդարանում
1 / 7

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն օգոստոսի 31-ին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Ֆադլի Զոնի գլխավորած պատվիրակության անդամներին։

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Ինդոնեզիա բարեկամական խմբի անդամներ Արման Սաղաթելյանը, Միհրան Հակոբյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սարգսյանը, Անդրանիկ Կարապետյանը եւ Ինդոնեզիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Երվանդ Ոսկանյանը։

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Միքայել Մելքումյանը կարեւորել է պատվիրակության այցը Հայաստան եւ հույս հայտնել, որ փոխայցերը կնպաստեն հայ-ինդոնեզական հարաբերությունների հետագա զարգացմանը։

Պարոն Մելքումյանը կարեւորել է համագործակցությունը զբոսաշրջության, առեւտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության բնագավառներում եւ հույս հայտնել, որ համագործակցությունը երկու երկրների միջեւ կթեւակոխի նոր փուլ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ այն առանցքային հարց է մեր երկրի համար, եւ խնդիրը պետք լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Միքայել Մելքումյանը կարեւորել է միջազգային կառույցներում երկու երկրների փոխգործակցությունը եւ նշել, որ Հայաստանը պետք է պաշտպանի իր ազգային պետական շահը՝ առանց այլ երկրների շահերին դիպչելու:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է նաեւ Ինդոնեզիայի խորհրդարանում Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամական խմբի ստեղծումը, որը հնարավորություն կտա զարգացնելու խորհրդարանական դիվանագիտությունը եւ փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Այս համատեքստում Միքայել Մելքումյանն առաջարկել է քննարկել Հայաստանում Ինդոնեզիայի դեսպանություն հիմնելու հարցը:

Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Ֆադլի Զոնը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ներկայացրել Ինդոնեզիայի խորհրդարանի կառուցվածքը եւ գործունեության ոլորտները՝ տեղեկացնելով, որ իր երկրում առաջիկայում միմյանց զուգահեռ տեղի են ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։

Ֆադլի Զոնը, նշելով, որ այս տարի լրանում է Ինդոնեզիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, անհրաժեշտ է համարել տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդումը։

Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կավելանան այցելությունները Հայաստան, ինչը խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար։

Ֆադլի Զոնը հույս է հայտնել, որ առաջիկայում ինչպես երկու երկրների, այնպես էլ խորհրդարանների միջեւ հարաբերություններն առավել կամրապնդվեն եւ կզարգանան՝ կարեւորելով նաեւ միջազգային տարբեր կազմակերպություններում Հայաստանի եւ Ինդոնեզիայի փոխշահավետ համագործակցությունը:

Մտքերի փոխանակության ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորները, կարեւորելով ինդոնեզական խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան, ընդգծել են երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, ինչն էլ իր հերթին խթան կհանդիսանա հարաբերությունների առավել սերտացման ու զարգացման համար։

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են Ազգային ժողովում, լուսանկարվել ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում։

Պատվիրակության անդամները Միքայել Մելքումյանի ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Այնուհետեւ հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ ծանոթացել ցուցանմուշներին: Ֆադլի Զոնը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում:



31.08.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Օգոստոսի 31-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հրավերով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ: Էդվարդ Նալբանդյանը պատգամավորներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղա...

31.08.2017
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Արցախ
2017 թվականի սեպտեմբերի 1-3-ը Արցախի Հանրապետության անկախության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանը, Գագիկ Մելիքյանը, Արման Սաղաթելյանը, Վահե Էնֆիաջյանը, Գեւորգ Գորգիսյանը, Ռոմիկ Մանուկյանը ...

31.08.2017
Արա Բաբլոյանը կայցելի դպրոց
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 9:30-ին, կայցելի «Արգենտինյան Հանրապետություն» համար 76 հիմնական դպրոց՝  ներկա գտնվելու Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը: ...

31.08.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Բոսնիա եւ Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը օգոստոսի 31-ին ընդունել է Բոսնիա եւ Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակին: Ողջունելով նախարարին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Բալկանյան երկրների հետ հարաբերությունների սերտացմամբ, սակայն Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ հա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS