National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
08.07.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
08.07.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է արիտունցիներին
1 / 11

Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում հուլիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության համանուն ծրագրի երկրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Արիտունցիները ճամբարային օրերի ընթացքում պատրաստել էին համերգային ծրագիր, որն էլ ներկայացրել են հյուրերին:

Ողջույնի իր խոսքում ՀՀ ԱԺ նախագահը, ուրախություն հայտնելով միջոցառմանը մասնակցության համար, նշել է. «Նման միջոցառումների ելակետը մեկն է՝ Հայաստանն ու Սփյուռքը միասին ավելի մեծ հնարավորություն ունեն հասնելու համազգային նպատակներին, քան առանձին-առանձին, որովհետեւ Հայաստանն ուժեղ է Սփյուռքով, Սփյուռքը՝ Հայաստանով»:

«Հայաստանում անցկացրած օրերին դուք հնարավորություն եք ունենում անմիջականորեն ճանաչել հայրենիքը, որի մասին ձեզանից ոմանք, միգուցե, գիտեին ընդամենը ծնողների, բարեկամների պատմածներից կամ հեռուստացույցից ու համացանցից»,- նշել է Արա Բաբլոյանը՝ կարեւորելով, որ այս այցով, հայրենիքը ճանաչելով՝ նրանք դառնում են Հայրենիք-Սփյուռք կամրջի հուսալի հենասյուներից մեկը. հետեւաբար, «Արի տուն»-ն իսկապես հայրենանպաստ ու հայամետ ծրագիր է:

ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ արիտունցիների կապը հայրենիքի հետ ավելի կսերտանա, իսկ նրանք կլինեն Հայաստանի դեսպաններն իրենց երկրներում եւ Սփյուռքի դեսպանները՝ Հայաստանում:

Համերգի ավարտից հետո խորհրդարանի ղեկավարը ՀՀ սփյուռքի նախարարի հետ մասնակցել է նաեւ հրաժեշտի խարույկի վառման արարողությանը, շուրջպար բռնել եւ լուսանկարվել արիտունցիների հետ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS