National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
21.06.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
21.06.2017
«Արցախի Հանրապետությունը Եվրոպայի մաս է». Արմեն Աշոտյան
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 21-ին ընդունել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ եւ հրավերով Հայաստան այցելած Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետին:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ նոր ձեւավորված Ազգային ժողովի եւ Բելգիայի խորհրդարանի միջեւ կապերը կշարունակեն ընթանալ համագործակցության ոգով՝ երկու երկրների խորհրդարանների գործընկեր հանձնաժողովների ակտիվ շփումների եւ միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ գործակցության համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Բրյուսելի գագաթաժողովում նախատեսված ՀՀ-ԵՄ նոր Համապարփակ համաձայնագրի ստորագրման նշանակությանն ու դերին: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը եղել եւ մնում է հավատարիմ եվրոպական գործընկերության հիմքում ընկած իր հանձնառություններին եւ շարունակելու է ակտիվ մասնակցել եվրոպական ժողովրդավարության խթանմանն ուղղված նախաձեռնություններում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի կողմից պարբերաբար իրականացվող զինադադարի կոպտագույն խախտումներն ամեն կերպ խաթարում են բանակցային գործընթացը եւ տարածաշրջանում վստահության մթնոլորտը, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Արմեն Աշոտյանը նշել է, որ Արցախը Եվրոպայի մաս է, եվրոպական ժողովրդավարական արժեքները յուրացրած պետություն, որի ժողովուրդը վաստակել է սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:



21.06.2017
Գումարվել է ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասի եւ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության՝ հունիսի 21-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը, որի օրակարգում էր «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը: ՀՀ վարչապետ Կ...

21.06.2017
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ Բուժաշխատողի օրվա առթիվ: Բուժաշխատողի մասնագիտություն ընտրելով` դուք պատասխանատվություն եք ստանձնում ոչ միայն ձեր մասնագիտական պարտքի ու երդման առաջ, այլեւ ուրիշի կյանքի համար: Իսկ մարդիկ ձեզնից ոչ մ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS