National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
20.03.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.03.2017
ԱԺ նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով
1 / 1

Ազգային ժողովի մարտի 20-ի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Ժամը 12:00-ի դրությամբ համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս քվորում չի ապահովվել: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ նիստը չի կայանում քվորումի բացակայության պատճառով:



20.03.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Մարտի 20-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Քյուրին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս համատեքստում Արտակ Զաքարյանը նշել է, որ մեծապես կա...

20.03.2017
Արցախի Հանրապետության խորհրդարանում հյուրընկալել են Բելգիայի դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներին
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ են ժամանել Բելգիայի Թագավորության դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը եւ Պիեռ Կոմպանին: Մարտի 20-ին պատգամավորները Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Արցախի Հանրապետությ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS