National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
04.03.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.03.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
1 / 1

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 4-ին ընդունել է ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, ովքեր մեր երկիր են այցելել առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրության նախընտրական փուլի դիտարկման առաքելությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն ու այդ հարցում Ընտրական օրենսգրքով նախատեսվող դրույթներին:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցրել է, որ նոր Ընտրական օրենսգիրքը լիակատար հնարավորություն է ընձեռում առաջիկա ընտրությունն արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու համար:

«Ընտրական օրենսգիրքը տալիս է բոլոր հնարավորությունները մեր երկրում լավագույն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար: ՀՀ իշխանություններն անելու են ամեն ինչ, որպեսզի ՀՀ քաղաքացիների մոտ ընտրությունների ընթացքի վերաբերյալ չլինի որեւէ մտավախություն»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

Պարոն Շարմազանովը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ Ընտրական օրենսգրքի քննարկումներին հավասարության սկզբունքով մասնակցել են իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, եւ փաստաթուղթը խորհրդարանի կողմից ընդունվել է լիակատար փոխհամաձայնության պայմաններում, հաշվի են առնվել ընդդիմության առաջարկները:

ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Գլադեյ Գեորգիեւիչը ներկայացրել է իրենց առաքելության իրականացման ընթացքը եւ առաջիկա քայլերը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS