National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.1.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
25.01.2017
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի զեկույցը ԵԽԽՎ նիստի ժամանակ
1 / 1

«Հարգելի գործընկերներ, անկեղծ ասած, երբ սկսեցի ծանոթանալ Վոլոդիմիր Արիեւի զեկույցին, որը բարձրացնում է Եվրոպայում լրագրողների եւ ԶԼՄ - ների ազատության դեմ հարձակումներին վերաբերող շատ ակտուալ թեման, հույս ունեի, որ գործ ենք ունենալու անաչառ գնահատականների հետ: Որպես նախկին լրագրող՝ ինձ համար իրապես շատ կարեւոր խնդիր է լրագրողների դեմ բռնությունը, որի մասին անպայմանորեն պետք է բարձրաձայնվի մեր կառույցում: Հույս ունեի, որ պարոն Արիեւն իր զեկույցում կանդրադառնար, օրինակ, Ուկրաինայում քաղաքական նպատակներով փակված «Դոժդ» հեռուստաընկերությանը, ինչպես նաեւ՝ «Մասսայական տեղեկատվության ինստիտուտի» ներկայացրած փաստերին, համաձայն որոնց՝ միայն անցյալ տարվա ութ ամիսներին Ուկրաինայում արձանագրվել է լրագրողների պրոֆեսիոնալ գործունեությունը խոչընդոտելու 224 դեպք, որ իշխանությունները եւ իշխանության հովանավորյալ առանձին դեմքեր սպառնում են լրագրողներին, եւ որ Ուկրաինայում իրավապահներն զգուշանում են հարուցել քրեական գործեր կոնկրետ այդ դեպքերով: Անկեղծորեն ակնկալում էի, որ «սառեցված հակամարտությունների լուրջ գիտակ» Արիեւը չէր շրջանցի անցյալ տարվա հուլիսին Կիեւի կենտրոնում ուկրաինացի հայտնի լրագրող Պավել Շերեմետի սպանությունը, որը, ինչպես վստահեցնում է քաղաքագետ Ալեքսեյ Գարանը, ուղղակի կապ ունի ուկրաինական կոռումպացված չինովնիկների հետ, որոնց համար Շերեմետը մահացու վտանգ էր:

Այս եւ նման լրջագույն խնդիրներին անդրադառնալու փոխարեն, պարոն Արիեւն իրեն իրավունք է վերապահել քիթը մտցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի մեջ՝ թույլ տալով անընդունելի ձեւակերպումներ եւ եզրահանգումնր: Իմ տպավորությամբ՝ զեկույցի հեղինակը Եվրոպայում մամուլի ազատության թեման օգտագործել է որպես պատրվակ՝ իր զեկույցում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, իսկ Արցախի իշխանությանը՝ անջատողականներ որակելու համար: Պարոն Արիեւ, ակնհայտորեն ձեզ հանգիստ չեն տալիս Լուկա Վոլոնտեի, Ռոբերտ Վոլտերի, Միլիցա Մարկովիչի եւ ԵԽԽՎ մի շարք այլ պատգամավորների դափնիներն ու դուք գլխապատառ շտապում եք գրավել նրանց տեղը: Խորհուրդ չէի տա, որովհետեւ նրանց ու Ադրբեջանի մնացյալ լոբբիստներին լավ օրեր չեն սպասվում:

Ի դեպ, ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա, իմ կարծիքով, ամենաքիչը դուք իրավունք ունեք խոսելու խոսքի ազատությունից, դուք, որ դեկտեմբերի 22-ին Ուկրաինայի Ռադայում ձեր ելույթով ամեն ինչ արեցիք, որպեսզի Ռադան կողմ քվեարկի մեր գործընկեր Նադեժդա Սավչենկոյին ԵԽԽՎ-ից հեռացնելու օգտին: Սավչենկոյին դուք եւ ձեր գործընկերները հեռացրեցիք նաեւ «Բատկիվշինա» կուսակցությունից եւ Ռադայի ազգային անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովից: Ընդ որում, դուք դա արեցիք միաձայն, առանց անգամ մեկ դեմ ձայնի: Իրապես, խոսքի եւ մտքի ինչպիսի՞ ազատություն: Եւ ինչի՞ համար: Ընդամենն այն բանի համար, որ Սավչենկոն Մինսկում հանդիպել էր Լուգանսկի եւ Դոնեցկի լիդերների հետ՝ քննարկելու ռազմագերիների փոխանակման հարցերը:

Այնպես որ, դուք իրավունք չունեք խոսելու ո՛չ խոսքի ազատությունից եւ ո՛չ էլ մարդու իրավունքներից, եւ առավել եւս՝ Լեռնային Ղարաբաղի խնդրից, որի լուծումը, բարեբախտաբար, ձեր ու ձեր նմանների իրավասությունը չէ»:


25.01.2017
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Փոքր Ասիայի ժողովուրդների ներկայացուցիչների համաժողովին մասնակցելու համար 2017 թվականի հունվարի 27-30-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: ...

25.01.2017
ԵԽԽՎ լիագումար նիստը վարել է ՀՀ ԱԺ եւ ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը
Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի այսօրվա լիագումար նիստը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Ի դեպ, արդեն երկրորդ անգամն է, որ ԵԽԽՎ նիստում նախագահում է ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: ԵԽԽՎ հունվարի 25-ի լիագ...

25.01.2017
Պարգեւատրում Ազգային ժողովում
Հունվարի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մշակույթի բնագավառում ունեցած մեծ վաստակի եւ երկարամյա գործունեության համար ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով: Պարգեւը հանձնվել է Գեղամ Գրիգորյանի այրուն՝ Վալերիա Գրիգորյանին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր...

25.01.2017
ԵԽԽՎ նիստում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը
ԵԽԽՎ-ում «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը: «Հստակ է, որ մամուլի ազատությունը ժողովրդավարության առանցքն է: Եթե մամուլի ազատությունն ապահովված է, ապա ժողովրդավարությունը շանս ու...

25.01.2017
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի զեկույցը ԵԽԽՎ նիստում
«ԵԽԽՎ-ում ձեւավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն` զեկուցողին հայտնում են խորին շնորհակալություն կատարած լավ աշխատանքի համար: Սակայն այս դեպքում անհնար է հետեւել այս ավանդույթին: Շատ զգայուն եւ խիստ կարեւոր այս թեման դարձել է մի գործիք քաղաքական շահարկումների եւ մարդկանց կյանքի հետ խաղալու համար: Կար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am