National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.1.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
17.01.2017
Տեղի է ունեցել «Հանրային հաշիվների խորհրդարանական (ենթահանձնաժողով) հանձնաժողով եւ խորհրդարանական հետօրենսդրական վերահսկողություն» թեմայով քննարկում
1 / 11

Հունվարի 17-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ հետ համատեղ կազմակերպել էր «Հանրային հաշիվների խորհրդարանական (ենթահանձնաժողով) հանձնաժողով եւ խորհրդարանական հետօրենսդրական վերահսկողություն» թեմայով քննարկում:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Վերահսկիչ պալատի, ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Նշենք, որ բյուջետային վերահսկողության խորհրդարանական գործառույթների կատարելագործման համատեքստում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նախատեսում է ստեղծել հանրային հաշիվների ենթահանձնաժողով (ՀՀԵՀ), որի նպատակն է քննարկել աուդիտի բարձրագույն մարմնի հաշվետվությունները եւ վերջինիս հետ անմիջական փոխգործակցությունը: Ստեղծվելիք ենթահանձնաժողովը կարեւոր դերակատարում է ունենալու կառավարության մարմինների հատկացումների, ծախսերի եւ նրանց ֆինանսների կառավարման թափանցիկության եւ հաշվետվողականության երաշխավորումն ապահովելու հարցում:

Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար, ՀՖԿՀԿ ծրագրի ղեկավար Աննե Քեմպան, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատան ներկայացուցիչ Օքսաննա Աբրահամյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության տնտեսական ղեկավարման եւ հանրային կառավարման բարեփոխումների գծով խորհրդական Ալեսանդրո Զանոտտան:

Ըստ ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպայի՝ խորհրդարաններում գործող հանրային հաշիվների հանձնաժողովն հետեւում է արտաքին աուդիտորի եզրահանգումներին. դա հիմնական օրենսդրական միջոցներից մեկն է, որն օժանդակում է խորհրդարանին՝ իրականացնելու իր սահմանադրական առաքելությունը: Խոսելով Հայաստանում պետական ֆինանսների կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝ տիկին Քեմփան ընդգծել է, որ ոլորտում առաջընթաց գրանցելու եւ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է բոլոր գործընկերների ներգրավվածությունը:

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատան ներկայացուցիչ Օքսաննա Աբրահամյանի խոսքով՝ հանրային հաշիվների ենթահանձնաժողովն այն կարեւորագույն գործիքն է, որը նպաստում է հանրային ֆինանսների կառավարման համակարգի արդյունավետ իրականացմանը: Նշվել է, որ համաձայն Վեստմինստերյան մոդելի՝ խորհրդարաններում հանրային հաշիվների հանձնաժողովը վերահսկիչ հանձնաժողով է: Այն նպաստում է իրականացնելու արդյունավետ օրենսդրական վերահսկողություն՝ ապահովելով պետական ծախսերի եւ ֆինանսների կառավարումը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Խորհրդարանական բազմաթիվ համակարգերում հանրային հաշիվների հանձնաժողովը դիտարկվում է որպես օրենսդրական մեխանիզմ՝ թափանցիկ եւ հաշվետու կառավարմանը նպաստող բյուջետային վերահսկողություն իրականացնելու համար: Նշվել է, որ Հայաստանում հանրային ֆինանսների կառավարման համակարգը խթանելու համար կատարվում է հսկայական աշխատանք, արդեն ներդրվել եւ շարունակվում են ներդրվել ֆինանսական միջոցներ: Բանախոսը կարեւորել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հանրային հաշիվների ենթահանձնաժողովի ստեղծումը՝ նպատակ ունենալով ապահովել կառավարության մարմինների ծախսերի եւ ֆինանսների կառավարման թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը, ինչը հարկատուի վճարած գումարի դիմաց որակյալ ծառայություններ ստանալու կարեւոր երաշխիք է:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, անդրադառնալով փոփոխված ՀՀ Սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգ օրենքից բխող խորհրդարանական վերահսկողությանը, նշել է, որ փոփոխված Սահմանադրությունը նոր մակարդակի է բարձրացրել խորհրդարանի վերահսկողական գործառույթները, իսկ փոփոխված ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ հանձնաժողովներն իրավունք ունեն իրենց կազմում ստեղծելու ենթահանձնաժողովներ: Գագիկ Մինասյանը համոզմունք է հայտնել, որ քննարկման ընթացքում հնարավոր կլինի տեղեկանալ ոլորտում միջազգային լավագույն փորձին:

ՀՀ Վերահսկիչ պալատի անդամ Սեյրան Ավագյանը, դրական գնահատելով ՀՀ Ազգային ժողովում հանրային հաշիվների ենթահանձնաժողովի ստեղծումը, միեւնույն ժամանակ ներկայացրել է իր մտահոգություններն ու հանձնաժողովից ՎՊ ակնկալիքները:

Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանի նախկին փոխխոսնակ, Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանի աուդիտի հանձնաժողովի նախկին նախագահ Ջոն Դալլաթը, ներկայացնելով ոլորտում իր երկրի փորձը, կարեւորել է հանրային հաշիվների հանձաժողովի անդամների թիմային աշխատանքը, ինչպես նաեւ վերապատրաստում անցնելը՝ զարգացնելու վերլուծական հմտությունները:

Խոսելով հետօրենսդրական խորհրդարանական վերահսկողությունից՝ Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանի ֆինանսների հանձնաժողովի նախկին անդամ Ջոն Մաք Քալլիսթերը նշել է, որ վերահսկողական գործունեությունը պահանջում է ուշադրության ներքո պահել բոլոր առկա խնդիրները:

Հիմնական զեկուցողները պատասխանել են նաեւ մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են ստեղծվելիք ենթահանձնաժողովի գործառույթներին եւ լիազորություններին, ենթահանձնաժողովում հարցերի քննարկման վերաբերյալ եզրակացությունների ներկայացմանը, հանրային ծախսերի ծրագրերի փոփոխությանը եւ դրանց արդյունավետությանը:


17.01.2017
Տեղի կունենա քննարկում` «Հանրային հաշիվների խորհրդարանական (ենթա) հանձնաժողով եւ խորհրդարանական հետօրենսդրական վերահսկողություն» թեմայով
Հունվարի 17-ին` ժամը 13:30-ին, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում (Սարյան փ.,շենք 3) ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԳՄՀԸ-ի հետ համատեղ կազմակերպում է «Հանրային հաշիվների խորհրդարանական (ենթա) հանձնաժողով եւ խորհրդարանական հետօրենսդրական վերահսկողություն» թեմայով քնն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am