National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.10.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
28.10.2016
Աշխատանքային քննարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի վերաբերյալ
1 / 4

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունները բխում են սահմանադրական բարեփոխումներից: Նա տեղեկացրել է, որ 2016 թվականի հունվարին «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի մշակման աշխատանքներն իրականացնելու նպատակով ձեւավորվել է աշխատանքային մասնագիտական խումբ, որը փորձել է վեր հանել այն բոլոր խնդիրները, որոնք ծագել են աշխատանքի ընթացքում եւ խորհրդարանին տալ այն գործիքներն ու մեխանիզմները, որոնք թույլ կտան նոր Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված լիազորություններն իրականացնելու:

Պարոն Սահակյանը նշել է, որ թեպետ օրենքը տարիների ընթացքում հիմնական փոփոխությունների ենթարկվել էր, այդուհանդերձ կային մի շարք խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեին, դրանցից են՝ ԱԺ օրակարգային հարցերի կուտակումը, ԱԺ մշտական հանձնաժողովներում հարցերի քննարկման ընթացքում քվեարկությամբ նախագծերում փոփոխություն կատարելու ընթացակարգերի բացակայությունը, ԱԺ նիստերում հարցերի երկարատեւ քննարկումը. այս հարցերի առնչությամբ առաջարկվում են գործուն մեխանիզմներ: Անդրադարձ է կատարվել ԱԺ արտահերթ նիստերի օրակարգում այն հարցերի ընդգրկմանը, որոնք մշտական հանձնաժողովներում չեն քննարկվել: Պարոն Սահակյանը տեղեկացրել է, որ այս հարցում կոշտ լուծումներ են առաջարկվել. մինչեւ հարցը չքննարկվի մշտական հանձնաժողովում, այն չի կարող արտահերթ նիստի օրակարգ ընդգրկվել, բացառությամբ այն դեպքի, երբ հիմնավոր կերպով կառավարությունը մեկ նախագծի դեպքում կհիմնավորի դրա հրատապությունը:

Ազգային ժողովն ունենալու է մի շարք վերահսկողական գործառույթներ, վերահսկողություն է իրականացնելու գործադիր իշխանության նկատմամբ եւ դրա համար մի շարք գործուն մեխանիզմներ են առաջարկվել, մասնավորապես յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 40 օրվա ընթացքում կառավարությունն ԱԺ-ին տեղեկանք է ներկայացնելու պետական բյուջեի կատարման ընթացքի մասին: Ազգային ժողովը Հաշվեքննիչ պալատի եզրակացության առկայությամբ քննարկելու եւ որոշում է ընդունելու պետական բյուջեի կատարման մասին կառավարության կողմից ներկայացվող տարեկան հաշվետվության վերաբերյալ:

Առաջարկվող փոփոխություններով խմբակցությունները պետք է նիստեր գումարեն, հանդես գան օրենսդրական նախաձեռնություններով, կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունք են նաեւ ունենալու: Բարձրացել է նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների դերը, որոնք նույնպես իրականացնելու են խորհրդարանական վերահսկողություն:

Նշվել է, որ ԱԺ նոր կանոնակարգով հերթական նստաշրջանի նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ: Հստակ մեխանիզմներ են սահմանվել նաեւ ընդդիմության համար, որպեսզի նրանք լծակներ ունենան իրենց ծրագրերն առաջ քաշելու եւ լուծումներ տալու համար:

Հիմնական զեկուցողն անդրադարձել է նաեւ ՀՀ Նախագահի եւ մի շարք պաշտոնատար անձանց ընտրության կարգին: Մասնավորապես, երկրորդ փուլում ՀՀ Նախագահ է ընտրվելու այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: ՍԴ դատավորները, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն, Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Գլխավոր դատախազը, ՄԻ պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի նախագահը եւ մյուս անդամները, ԿԲ նախագահը, ԿԸՀ նախագահը եւ մյուս անդամները, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներն ընտրվելու են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

ԱԺ նախագահի տեղակալներից մեկը լինելու է ընդդիմության ներկայացուցիչ:

Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները` հիմնական զեկուցողը նշել է, որ նորություն է ԱԺ խորհրդի ձեւավորումը. ԱԺ խորհրդի կազմում են լինելու ԱԺ նախագահը եւ տեղակալները, խմբակցությունների ղեկավարները եւ հանձնաժողովների նախագահները:

Հովհաննես Սահակյանը նշել է, որ ԱԺ կանոնակարգի կառուցվածքը հստակեցվել է: Փոփոխություն է իրականացվել նաեւ նիստերի գումարման հաջորդականության մեջ. երկուշաբթի օրը ԱԺ խորհուրդը նիստ կգումարի, կորոշի օրակարգը եւ հարցերի հաջորդականությունը, որից հետո, երեքշաբթի օրվանից մինչեւ ուրբաթ օրը` ժամը 10:00-ից մինչեւ 18:00-ը, նիստեր կգումարվեն:

Պարոն Սահակյանն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունները կապահովեն Ազգային ժողովի բնականոն աշխատանքը եւ հավելել, որ մեխանիզմները բավականին ճկուն են ու թույլ կտան ԱԺ աշխատանքներն առավել դինամիկ կազմակերպել:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս քննարկման նպատակն է հայեցակարգային մոտեցումների բարձրաձայնումը եւ հավելել, որ այս հանդիպումից հետո կլինեն առարկայական քննարկումներ: Նա հորդորել է գործընկերներին գրավոր առաջարկներ ներկայացնել:

ԱԺ պատգամավորները բազմաթիվ հարցեր են ուղղել հիմնական զեկուցողին, որոնց վերաբերյալ Հովհաննես Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել: Հարցերը հիմնականում վերաբերել են հարցապնդումներին, պատգամավորի՝ խմբակցությունից դուրս գալու ընթացակարգին, նիստերի անցկացման կարգին, քննարկվող հարցերի հաջորդականությանը, խմբակցությունների լիազորությունների ավելացմանը, խմբակցությունների դերի բարձրացմանը, վարման կարգով ելույթների տրման կարգին եւ այլ դրույթների:

Եզրափակիչ ելույթում Հովհաննես Սահակյանը նշել է, որ աշխատանքային խումբը պատրաստ է քննարկել բոլոր առաջարկները եւ հույս է հայտնել, որ գործընկերների մտահոգությունների վեր հանումը կնպաստի ունենալու առավել կատարելագործված նախագիծ:


28.10.2016
«Արցախի միջազգային ճանաչումը մեր գերակա խնդիրն է». Էդուարդ Շարմազանով
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Կարեն Բոթոյանը, հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպմանը կողմերը կարեւորել են երկու հայկական խ...

28.10.2016
Հանդիպում խորհրդարանում
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը հոկտեմբերի 27-ին խորհրդարանում հանդիպում է ունեցել «MICROSOFT» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանի եւ պաշտոնական այցով Երեւանում գտնվող «MICROSOFT» ընկերության Կենտրոնական ...

28.10.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արցախ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-29-ն աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Կարեն Բոթոյանը: Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումները ԼՂՀ նախագահ Բակո Սա...

28.10.2016
Տեղեկատվություն
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 սրահում «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի վերաբերյալ տեղի կունենա աշխատանքային քննարկում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am