National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.5.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
31.05.2016
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ մայիսի 31-ին դրական եզրակացությամբ հաստատել է «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը՝ հունիսի 6-9-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը պատգամավորներին տեղեկատվություն է ներկայացրել 2016 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ: Ըստ գլխավոր գանձապետի՝ 2016 թ.-ի առաջին եռամսյակի տվյալների ամփոփումը ցույց է տվել, որ տնտեսության զարգացումն ընթանում է նախորդ տարվա համեմատ ավելի արագ տեմպերով՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների եւ արդյունաբերության աճով: 2016 թ.-ի հունվար-մարտին 2015 թ.-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է տնտեսական ակտիվության իրական արտահայտությամբ 5.5 տոկոս աճ: Հաշվետու եռամսյակում ստացվել են շուրջ 250.5 մլրդ դրամ փաստացի եկամուտներ. նշված գումարից 241.8 մլրդ դրամը կազմել են ներքին աղբյուրներից ստացված եկամուտները, իսկ 8.6 մլրդ դրամը ստացվել է պաշտոնական դրամաշնորհների տեսքով: Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պետական բյուջեի ծախսերի եռամսյակային ծրագիրը կատարվել է 88.3 տոկոսով: Զեկուցողի տեղեկացմամբ՝ 2016 թ.-ի մարտի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 2,120.3 մլրդ դրամ:

Հանձնաժողովի անդամներն իրենց ելույթներում կարեւոր եւ անհրաժեշտ են համարել նման ձեւաչափով պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ քննարկումների անցկացումը:


31.05.2016
Հունիսի 1-ին` ժամը 13.00-ին, բոլորին սիրով հրավիրում ենք ՀՀ Ազգային ժողովի այգի
Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հովանավորությամբ, Ազգային ժողովի այգում Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ տեղի կունենա տոնական ուրախ միջոցառում: Հունիսի 1-ին` ժամը 13.00-ին, բոլորին սիրով հրավիրում ենք Ազգային ժողովի այգի:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am