National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.4.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
23.04.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Չեխիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի փոխնախագահներին
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 22-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախին եւ Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը եւ Գագիկ Մելիքյանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է չեխական պատվիրակության մասնակցությունը Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին եւ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովին: Նա հույս է հայտնել, որ շուտով Չեխիայի խորհրդարանը կընդունի եւ կդատապարտի Հայոց ցեղասպանությունը, քանի որ դատապարտումը կանխարգելման լավագույն ձեւն է: Էդուարդ Շարմազանովն այս համատեքստում նշել է, որ Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Ցեղասպանությունը, այլեւ միակ երկիրն է, որ շրջափակման մեջ պահելով Հայաստանը՝ խրախուսում է Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Ապրիլի առաջին օրերին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի զոհն են դարձել ծերունիներ, սպանվել է երեխա, ԴԱԻՇ-ին բնորոշ ձեռագրով գլխատվել են զինվորներ: Ակնհայտ է, որ 100 տարվա ընթացքում կովկասյան թուրքերը ոչինչ չեն սովորել, սակայն ոչինչ չեն մոռացել:

Էդուարդ Շարմազանովն իր խոսքում նշել է, որ քանի դեռ քաղաքակիրթ մարդկությունը չի դատապարտել Ցեղասպանությունը, այսպիսի հանցագործությունները պիտի կրկնվեն: ՀՀ ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ եկել է ժամանակը, երբ Եվրոպան պիտի հստակ ասի իր խոսքը՝ ընտրություն կատարելով գաղափարականի եւ նյութականի միջեւ: Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ հաղթում է նա, ով մարտնչում է անկախության եւ իր հայրենիքի ազատության համար: Իսկ արցախցիները ծնվել են ազատ եւ անկախ ապրելու համար:

Չեխ գործընկերների խնդրանքով անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ հրադադարի պայմաններում անգամ կան նոր զոհեր:

Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Չեխիան եւ Հայաստանը պատմական նույն փորձառությունն ունեն. ֆաշիստների կողմից Չեխիայում իրականացված սպանդն այլ կերպ, քան ցեղասպանություն չես անվանի: Զդենեկ Շկրոմախի խոսքով՝ խնդիրը մոտեցման մեջ է, եւ Չեխիան՝ որպես ԵՄ անդամ պետություն, պետք է իր մոտեցումն ունենա: Ինչքան էլ որ դժվար է գտնել մոտեցումը, պարզ է, որ խոսքը Ցեղասպանության մասին է:

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկն իր խոսքում նշել է, որ հետեւում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձություններին եւ ցավում է թե՛ զոհված զինվորականների, թե՛ խաղաղ բնակիչների համար: Նա նշել է, որ տեսել է զոհերի եւ այն զենքերի լուսանկարները, որոնք կիրառվել են այդ օրերին: Յան Բարտոշեկը վերհաստատել է, որ Չեխիան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է:

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահի խոսքով՝ իրադարձության վերաբերյալ ճիշտ բառը չօգտագործելիս իրավիճակը կրկնվում է բացասական առումով: Ըստ Յան Բարտոշեկի՝ այն, ինչ կատարվել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մեկ դար առաջ, չի անվանվել ճիշտ բառով, սակայն քիչ չեն այն երկրները, որոնք ընդունել եւ դատապարտել են Ցեղասպանությունը: Նրա խոսքով՝ գուցե եկել է ժամանակը, որ Չեխիան ունենա իր հստակ դիրքորոշումն այդ հարցում:

Հանդիպման ավարտից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Չեխիայի խորհրդարանի երկու պալատների փոխնախագահներն այցելել են Եռաբլուր պանթեոն:


23.04.2016
Կիպրոսի պատգամավորն Ադրբեջանի գործողությունների մասին. «Դա ակնհայտ ահաբեկչություն է»
Ապրիլի 23-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Սոֆոկլիս Ֆիտիսը եւ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամակ...

23.04.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընթերցել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի ելույթում ասվում է. «Հարգարժան հյուրե՛ր, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հերթական գլոբալ ֆորումի անցկացումը եւս մեկ անգամ վկայում է, որ ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ մեծագույն եւ ծանրագույն հանցագործություն, վաղեմության ժամկետ չունի: Մանավանդ ա...

23.04.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահի հետ
Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի շրջանակում հանդիպել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Անտոնիս Բալոմենակիսի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի Հան...

23.04.2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Սոֆոկլիս Ֆիտիսի հետ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 23-ին հանդիպել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Սոֆոկլիս Ֆիտիսի հետ: ԱԺ փոխնախագ...

23.04.2016
Հերմինե Նաղդալյանը հանդիպել է մարդու իրավունքների ազգությամբ եզդի պաշտպանի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ապրիլի 23-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի շրջանակում հանդիպել է մարդու իրավունքների եզդի պաշտպան Նադիա Մուրադ Բասեե Տահայի հետ: Նշենք, որ ազգությամբ եզդի կինը հազարավոր կանանց հետ առեւանգվել է ԴԱԻՇ-ի կողմից Իրաքի հյուսիսում գ...

23.04.2016
Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսենի հետ
Ապրիլի 23-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Դանիայի խորհրդարանի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսենի հետ: Ողջունելով հյուրին՝ Հերմինե Նաղդալյանը գոհունակությամբ ընդգծել է այն հանգամանքը, որ այսօրվա համաժողովի ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am