National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.4.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
22.04.2016
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 4

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ փաթեթի հիմնական նպատակը Հայաստանում էլեկտրոնային առեւտրի զարգացման համար բարենպաստ իրավական միջավայրի ստեղծումն է: Փաթեթով էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով, այդ թվում նաեւ՝ հեռուստատեսությամբ վաճառքի իրականացման համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ: Կարգավորվում է նաեւ էլեկտրոնային հարթակներում վաճառվող ապրանքների փոխարինումը կամ ետ վերադարձը, վաճառողի կողմից սպառողին տեղեկատվության տրամադրումը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պարոն Միրումյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է պետական կառավարչական հիմնարկներից, պետական ոչ առեւտրային, համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններից, հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերություններից եւ հարյուր տոկոս համայնքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերություններից գանձվող լրացուցիչ գումարներից հարկային մարմնի զարգացման եւ պարգեւատրման ֆոնդի հաշվին մասհանում չկատարել եւ դրանք ամբողջությամբ ուղղել ՀՀ պետական բյուջե:

Օրենսդրական նախաձեռնություններն ստացել են դրական եզրակացություն եւ կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի եւ ապրիլի 25- 28-ի նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ներկայացրել է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նա առաջարկել է տեղական արտադրության խաղողի գինիների, վերմուտի եւ խաղողի այլ գինիների, խմորման ենթարկված այլ ըմպելիքների, պտղային, հատապտղային, մրգային եւ այլ գինիների, էթիլային սպիրտի, վիսկիի, ռոմի եւ այլ սպիրտային թուրմերի ակցիզային հարկի հաշվարկման ժամանակ որպես հարկման բազայի միավոր սահմանել դրանց բացթողնման գինը՝ հիմք ընդունելով միայն այդ խմիչքների արժեքը՝ այսինքն առանց տարայի, պիտակի, խցանի եւ այլ անհրաժեշտ պարագաների արժեքի:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով ՀՀ կառավարության տեսակետը, տեղեկացրել է, որ կառավարությունը սկզբունքորեն կողմ է նախաձեռնությանը, սակայն առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ եւ նախագիծը լրացուցիչ քննարկել: Հանձնաժողովի որոշմամբ՝ նախագիծը կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում՝ եւս մեկ անգամ այն քննարկելու նպատակով:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը եւ երրորդ ընթերցմամբ՝ «Հրազդան-ցեմենտ» փակ-բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրենքի նախագիծը, որոնք դրական եզրակացությամբ ընդգրկվել են ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հովհաննես Սահակյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվել է «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի հաղորդմամբ՝ առաջարկվում է սահմանել, որ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող երեխայի խնամակալների կամ հոգաբարձուների կողմից ապաստանի դիմումը ներկայացվում է նույն կարգով, ինչը սահմանված է օրենքի 47-րդ հոդվածով:

«ՀՀ ընտրական օրենսգիրք» եւ դրան կից օրենսդրական փաթեթն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշել է, որ Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա եւ հավելել, որ նախագծում ներառվել են մեխանիզմներ, որոնք թույլ կտան էապես բարձրացնել հանրության վստահությունը, հայտնաբերել ընտրախախտումները: Ներկայացնելով փոփոխությունները՝ պարոն Հարությունյանն անդրադարձել է ԱԺ ընտրությունները 100 տոկոսանոց համամասնական եղանակով անցկացնելու կարգին եւ նշել, որ այդ ընտրակարգի հիմնական թերությունն այն է, որ քաղաքականությունը կենտրոնանում է մայրաքաղաքներում: Դրանով պայմանավորված՝ կառավարությունն առաջարկում է բաց ընտրակարգով եւ տարածքային սկզբունքով համամասնական մոդելները, որոնք լայն տարածում ունեն 20-ից ավելի եվրոպական երկրներում: Առաջարկվում է մարզային սկզբունքը: Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ տարածքներում եւս կուսակցության առանձին ցուցակներ են լինելու, եւ ընտրողը պետք է իր ձայնը տա այս կամ այն կուսակցությանը:

Պարոն Հարությունյանը ներկայացրել է նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձեւավորման կարգը: Նա նշել է, որ ԿԸՀ-ն ձեւավորում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով, եւ հանձնաժողովի անդամը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել ԿԸՀ կազմի մեջ:

Դավիթ Հարությունյանն անդրադարձել է նաեւ խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու սահմանադրական դրույթին, որը եւս տեղ է գտել Ընտրական օրենսգրքի նախագծում: Նա նշել է, որ որպես կայուն մեծամասնության թիվ ընտրվել է 54 տոկոսը, որը կիրառվում է նաեւ Իտալիայում: Սահմանվել է, որ մինչեւ 3 կուսակցություն կարող են իրենց մանդատները միավորել եւ կազմել կոալիցիա: Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի ազգային փոքրամասնությունների մինչեւ 4 ներկայացուցչի ընդգրկել կուսակցական ցուցակում:

Անդրադառնալով խորհրդարանի ձեւավորմանը՝ Դավիթ Հարությունյանը նշել է, որ յուրաքանչյուր կուսակցություն նախ պետք է ներկայացնի ընտրական ցուցակ, որը բաղկացած կլինի 3 մասից: 1-ին մասը համապետական ցուցակն է, 2-րդը? թեկնածուների ցուցակներն են՝ ըստ տարածքների, իսկ վերջին 3-րդ մասը՝ ալտերնատիվ ցուցակն է:

Կառավարության ներկայացուցիչը մանրամասն ներկայացրել է ընտրությունների երկրորդ փուլի անցկացման, տեխնիկական միջոցների կիրառման, քվեաթերթիկների ամփոփման փուլի կազմակերպման եւ այլ դրույթների վերաբերյալ կատարված փոփոխությունները:

Հարակից զեկույցում Հովհաննես Սահակյանը կարեւորել է ներկայացված փոփոխությունները եւ նշել, որ առաջիկայում մասնագիտական ձեւաչափով կքննարկվեն բոլոր առաջարկները:

ԱԺ պատգամավորները հարցուպատասխանի եւ ելույթների ընթացքում անդրադարձել են կոալիցիաների ձեւավորման թվային սահմանափակմանը, սովորական եւ կենսաչափական անձնագրերով ու նույնականացման քարտերով ընտրություններին մասնակցելու, տարածքային ցուցակներից հրաժարվելու նպատակահարմարությանը, ընտրությունների ամփոփման թափանցիկությանը եւ այդ գործընթացում առավել ընդունելի մեթոդների ներդրմանը, բողոքարկման մեխանիզմների արդյունավետության հարցին, ընտրախախտումների համար սահմանված տուգանքների խստացմանը, ընտրացուցակների հստակեցմանը, մատների թանաքոտմանը, ընտրությունների վերջնական արդյունքների հնարավորինս արագ հրապարակմանը, ընտրությունների ընթացքի տեսանկարահանմանը եւ ուղիղ հեռարձակմանը, տեխնիկական միջոցների ներդրման հարցում դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմանը եւ այլ հարցերի:

Եզրափակիչ ելույթում Դավիթ Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկումների համար, անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին եւ հարցադրումների վերաբերյալ ներկայացրել իր դիրքորոշումները: Նա առաջին ընթերցումից հետո վերստին քննարկումներ ծավալելու եւ փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու պատրաստակամություն է հայտնել:

Այնուհետեւ առաջին ընթերցումով քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Մհեր Շահգելդյանի հեղինակած օրինագիծը: Նշված նախագծի ընդունումը հնարավորություն կտա խմբակցություններին կատարել ոչ միայն կազմի, այլ նաեւ անվանման փոփոխություն:

Քննարկված հարցերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «ՀՀ կայացման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ:


22.04.2016
Չեխ խորհրդարանական. «Այն, ինչ տեսանք լուսանկարներում, ամբողջությամբ հիշեցնում է ԴԱԻՇ-ի ձեռագիրը»
Ապրիլի 22-ին Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը եւ Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Եռաբլուր պանթեոն: Չեխ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ապրիլի սկզբին Ադրբեջանի զինված ուժ...

22.04.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Ապրիլի 22-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովին: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Մանվել Բադեյանը եւ ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դե...

22.04.2016
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Ապրիլի 22-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Քննարկվել են Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 25-28-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագ...

22.04.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ է հանձնել Սերգեյ Պոտապկինին
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ է հանձնել Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել լատվ...

22.04.2016
Արտակ Դավթյանը հանդիպել է Քրիստոֆ Բերգների հետ
Ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը: Արտակ Դավթյանը ողջունել է հյո...

22.04.2016
Քննարկվել են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն եւ ԵՄ քաղաքական պատասխանատու Անդրեա Խալուպովային: Հանդիպմանը քննարկվել ե...

22.04.2016
Ապրիլի 21-ի ԵԽԽՎ նիստում ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի ելույթը
«Հարգելի գործընկերներ, ահաբեկչության սարսափելի դեմքը, այն բարբարոսական եւ անմարդկային արարքները, որոնք իրականացվել են «Իսլամական պետության», Ան-Նուսրայի եւ այլ ահաբեկչական խմբավորումների կողմից, վերջին տարիներին սարսափի մեջ են պահում մեզ բոլորիս: Այս խմբավորումները մարտահրավեր են նետել ողջ քաղա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am