National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.4.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
12.04.2016
ԼՂՀ են այցելել Հունաստանի եւ Լատվիայի խորհրդարանների պատգամավորներ
1 / 8

Ապրիլի 11-ին Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլիին եւ Լատվիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինին Արցախ կատարած այցի ընթացքում ուղեկցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը եւ Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը:

Եվրոպացի պատգամավորներին ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հանդիպմանը մասնակցել են նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը եւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:

Աշոտ Ղուլյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Հունաստանի եւ Լատվիայի խորհրդարանականների այցն Արցախ հենց այս օրերին՝ ընդգծելով, որ նրանք առաջին օտարերկրացի խորհրդարանականներն են, ովքեր ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողություններից հետո այցելում են Արցախ:

Անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին՝ Արցախի խորհրդարանի ղեկավարը նշել է. «Ապրիլի 2-5-ին Ադրբեջանի կողմից նախաձեռնած լայնածավալ ագրեսիան որեւէ կերպ չի փոխել մեր դիրքորոշումը, հակառակը, ավելի է հաստատել անկախ, ինքնիշխան եւ ժողովրդավարական պետությունն ամրապնդելու մեր նպատակը»:

ՀՀ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը նշել է, որ այս կարճատեւ պատերազմը եւս մեկ անգամ հաստատեց Արցախի ժողովրդի եւ ողջ հայության հաստատակամությունը՝ պաշտպանելու արցախցիների՝ հանուն ազատության եւ անկախության մղվող արդար պայքարը:

Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին, իրենց այցը որակելով որպես խորհրդարանականի պարտականություն, ապրիլի սկզբին տեղի ունեցածը համարել է ճգնաժամ ոչ միայն մարդու իրավունքների բնագավառում, այլեւ աշխարհում: Նա իր խոսքում նշել է, որ իրենք կանեն հնարավորը, որպեսզի ուրիշի շահերի համար այլեւս կյանքեր չզոհաբերվեն:

Լատվիայի Սաեյմայի պատգամավոր Սերգեյ Պոտապկինն իր խոսքում կարեւորել է այն հանգամանքը, որ Արցախի ժողովուրդը միայնակ չէ եւ Եվրոպայում ունի համախոհներ. իրենք եկել են Արցախ՝ անձամբ տեսնելու իրողությունը, շփվելու քաղաքացիների հետ եւ վստահեցնելու, որ աջակցում են Լեռնային Ղարաբաղին: Խորհրդարանականը վստահեցրել է, որ իրենք կանեն հնարավորը՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

Մտքերի փոխանակման ընթացքում ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը եվրոպացի խորհրդարանականներին ներկայացրել է արցախյան ազատագրական պայքարի պատմությունը եւ պատասխանել նրանց հարցերին՝ կապված ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի եւ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլիի եւ Լատվիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ ապրիլի 11-ին հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

Հանդիպման ընթացքում արծարծվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել տարբեր երկրների, նրանց քաղաքական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների աջակցությունը խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին եւ ագրեսիայի դատապարտմանը՝ դա համարելով սկզբունքայնության եւ մարդասիրության դրսեւորում:

ԼՂՀ Նախագահը միաժամանակ նշել է, որ միջազգային հանրությունը պետք է կոշտ եւ հասցեական գնահատական տա Ադրբեջանի ռազմատենչ ու ապակառուցողական քաղաքականությանը՝ ընդգծելով, որ դրա առկայությունը եւ համարժեքությունը կարեւոր դերակատարություն ունեն ագրեսիայի զսպման գործում:


12.04.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը եւ հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը ապրիլի 12-ին հանդիպել են Իսպանիայի Թագավորության ԱԳՀՆ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր տնօրեն Էնրիկե Մորա Բենավենտեի եւ նույն գերատեսչության Արեւելյան Եվրոպայի ու Կեն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am