National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.4.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
02.04.2016
Աշխատանքային քննարկում ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ
1 / 1

Ապրիլի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ 4+4+4 ձեւաչափով հերթական քննարկումը:

Իշխանության ներկայացուցիչները լսել են ընդդիմադիր ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մոտեցումները եւ առաջարկները մասնավորապես կապված ընտրացուցակների մաքրման եւ ճշգրտման, էլեկտրոնային համակարգով ընտրողի գրանցման, մատնահետքերի թանաքոտման եւ դրա հետագա օգտագործման, քաղաքացիների կողմից ընտրություններին մեկ միասնական փաստաթղթով՝ նույնականացման քարտով մասնակցության, բաց եւ փակ ընտրացուցակների, ընտրություններին մասնակցած ընտրողների ցանկի հրապարակման իրավաչափության հետ: Անդրադարձ է կատարվել կիսաբաց ցուցակների տարբերակին, այս համատեքստում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, ԸՕ նախագծի համահեղինակ Հրայր Թովմասյանը նշել է, որ կիսաբաց ցուցակների համակարգը նպաստելու է կուսակցությունների առավել կայացմանը, ներքին ժողովրդավարության ընդլայնմանը, իսկ բաց ցուցակները՝ կուսակցությունների պառակտմանը:

Վերոնշյալ հարցերի վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:

Ներկաները քննարկել են նաեւ ընտրական գործընթացին վերաբերող դետալներ՝ կոնսենսուսային դիրքորոշում արտահայտելու համար:

Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները շարունակել են պնդել իրենց առաջարկը, այն է՝ հրապարակել ընտրողների ստորագրված ցուցակները, ինչը ճիշտ չեն համարում իշխանության ներկայացուցիչները՝ այն համարելով ընտրողների ընտրական իրավունքի գաղտնիության խախտում: Այս տեսակետը պաշտպանում է նաեւ Վենետիկի հանձնաժողովը՝ ընդգծելով, որ ընտրություններին մասնակցած ընտրողների ցանկը հրապարակման ենթակա չէ:

ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը նշել է, որ ՀԱԿ-ը մերժում է ցանկացած էլեկտրոնային համակարգով ընտրողի գրանցման իրականացումը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջարկվող էլեկտրոնային միջոցները չեն փոխարինելու կիրառվող գործիքներին, այլ լրացնելու են դրանց:

ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կարեւորել է երկրից բացակաների հաշվառումը, ինչը թույլ կտա ստուգել՝ անձի փոխարեն իրականացվել է քվեարկություն, թե ոչ:

Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 5-ին՝ ժամը 18:00-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am