Բոխումի համալսարանին կից «Սփյուռք եւ ցեղասպանություն» գիտահետազոտական ինստիտուտի հրավերով «1916-1923 թթ. Պոնտոսի հույների տեղահանումը եւ ցեղասպանությունը» թեմայով գիտաժողովին մասնակցելու համար 2016 թ. փետրվարի 24-27-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) է գործուղվել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2016 թ. փետրվարի 28-ից մարտի 2-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) է գործուղվել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանական կանանց ցանցի նիստին մասնակցելու համար 2016 թ. փետրվարի 23-28-ը Տանժեր (Մարոկկոյի Թագավորություն) է գործուղվել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը: