National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.2.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29
 
18.02.2016
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 18-ին Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է «Դրամարկղային գործառնությունների մաuին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ նախագծի նպատակն է վերանայել ՀՀ տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների դեպքում կանխիկ վճարումների համար կիրառվող սահմանափակումները: Գործող օրենսդրությամբ՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումը չի կարող գերազանցել 3 մլն դրամը, որի սահմանափակումը խոչընդոտում է ՀՀ տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից կանխիկ դրամով գնումներ կատարելուն: Ֆինանսների փոխնախարարի խոսքով՝ առաջարկվում է հանել կանխիկ դրամով վճարումների ընդունման սահմանափակումներն այն բոլոր դեպքերում, երբ վճարումներն ընդունվում են օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների դիմաց եւ տնտեսվարվող սուբյեկտներն օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս են ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվ:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: Նախագծի նպատակը ներքին արտադրողի համար հումքային բազայի ապահովումն է: Փոխնախարարը տեղեկացրել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում համապատասխան պետական մարմինների եւ օբսիդիանի(վանակատ) հանքաքար օգտագործող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում: Ըստ Էմիլ Տարասյանի՝ անհրաժեշտ է նվազեցնել օբսիդիանի հանքավայրի շահագործման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափը:

Օրենքների նախագծերն ստացել են դրական եզրակացություն. դրանք կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի եւ փետրվարի 22-25-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կանոնակարգել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների գործունեությունը՝ սահմանելով դրա իրականացման համար հստակ պահանջներ: Մասնավորապես, ոչ կանոնավոր ուղեւորափոխադրողները պարտավոր կլինեն յուրաքանչյուր երթի համար վճարել պետական տուրք եւ սպառողի հետ կնքել պայմանագիր:

Հանձնաժողովի անդամները փաթեթի վերաբերյալ արտահայտել են իրենց մտահոգությունները՝ նշելով, որ այն պարունակում է որոշակի ռիսկեր: Ուստի հանձնաժողովի որոշմամբ՝ փաթեթը կընդգրկվի միայն ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում՝ այն եւս մեկ անգամ քննարկելու նպատակով:


18.02.2016
Հանդիպում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 18-ին հանդիպել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության պաշտպանության եւ անվտանգության ծրագրի ներկայացուցիչների հետ: Ողջունելով ծրագրի ներկայացուցիչներին՝ Կորյուն Նահապետյանն ընդգծե...

18.02.2016
Փետրվարի 19-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ փետրվարի 19-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով : ...

18.02.2016
Հանդիպում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 17-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Ողջունելով դեսպանին՝ Կորյուն Նահապետյանը շնորհավորել է նրան Հայաստանում մեկամյա դիվանագիտական առաքելության ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am