National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.1.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
26.01.2016
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մամուլի հաղորդագրություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ս.թ. հունվարի 26-ի լիագումար նիստում տեղի է ունեցել խնդրահարույց բանաձեւերի քվեարկությունը:

Հարցի առնչությամբ հայկական կողմը նախապես իրականացրել էր համապատասխան աշխատանք, այդ թվում՝ հանդիպումներ էր ունեցել ԵԽԽՎ պատվիրակների հետ ու ներկայացրել իր դիրքորոշումներն ու մտահոգությունները բանաձեւերում տեղ գտած ձեւակերպումների առնչությամբ, որոնք համահունչ չէին միջազգային հանրության ու, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի, ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի կողմից արտահայտած դիրքորոշումներին ու հայտարարություններին:

Բանաձեւերը մեծապես խեղաթյուրում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմությունն ու էությունը եւ անթույլատրելիորեն միջամտում խաղաղ կարգավորման գործընթացին, ինչի մասին են վկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ս.թ. հունվարի 22-ի ու ավելի վաղ արված մյուս հայտարարությունները, ինչպես նաեւ լիագումար նիստում բազմաթիվ պատվիրակների ելույթները:

Խորհրդարանական վեհաժողովի անդամները, ըմբռնելով պահի պատասխանատվությունը, քվեարկության արդյունքում մերժեցին Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» տխրահռչակ բանաձեւը:

Ինչ վերաբերում է Սարսանգի վերաբերյալ բանաձեւին, ապա ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, դրսեւորելով միակողմանի մոտեցում, քվեարկեցին դրա ընդունման օգտին՝ այդպիսով հումանիտար-տեխնիկական բնույթի զեկույցին տալով քաղաքական բովանդակություն:

Մենք երախտագիտություն ենք հայտնում ԵԽԽՎ այն պատվիրակներին, ովքեր ցուցաբերեցին սկզբունքային դիրքորոշում ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորման գործընթացի լիակատար ըմբռնում երկու բանաձեւերի քվեարկության ժամանակ եւ իրենց վճռական դիրքորոշմամբ մերժեցին Ռոբերտ Ուոլթերի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման համար վտանգավոր զեկույցը:


26.01.2016
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հունվարի 26-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ առաջին ընթերցման ընթացակարգով քննարկել է «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մաս...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am