National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.9.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
24.09.2015
Մամուլի ասուլիս Ազգային ժողովում
1 / 4

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը սեպտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել հանձնաժողովի պատվիրակությունների՝ Չինաստան եւ Գերմանիա կատարած այցերի արդյունքների վերաբերյալ:

Կորյուն Նահապետյանը նշել է, որ օգոստոսի 23-30-ը հանձնաժողովի պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի ներքին գործերի եւ արդարադատության հանձնաժողովի հրավերով այցելել է ՉԺՀ: Պատվիրակության կազմում եղել են Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Կարեն Սարիբեկյանը եւ Միքայել Մանուկյանը: Այցի կազմակերպման եւ իրականացման հարցում պարոն Նահապետյանը կարեւորել է Հայաստանում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի դերը:

Այցի շրջանակում պատվիրակության անդամները եղել են Շանհայ քաղաքում եւ հանդիպել Շանհայի Ազգային կոնգրեսի մշտական կոմիտեի փոխնախագահի, Շանհայի ոստիկանության եւ քաղաքացիական հարցերով վարչությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են խորհրդարանական համագործակցությանը, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Օգոստոսի 27-ին պատվիրակությունն այցելել է Պեկին եւ հանդիպել ՉԺՀ օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: Հանդիպումներ են տեղի ունեցել հասարակական անվտանգության եւ քաղաքացիական հարցերի փոխնախարարների հետ:

Պատվիրակության անդամները հանդիպել են ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի տեղակալի եւ ՉԺՀ ԺՆՀԺ ներքին գործերի ու արդարադատության հանձնաժողովի նախագահի եւ անդամների հետ: Խորհրդարանական հանձնաժողովների միջեւ համագործակցության ամրապնդման նպատակով հայկական կողմն առաջարկել է մշակել փոխգործակցության հուշագրի նախագիծ:

Հանդիպումների ընթացքում կարեւորվել է Չինաստանի դերակատարությունը գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում, ինչպես նաեւ ընդգծվել է Չինաստանի հստակ դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում: Անդրադարձ է կատարվել նաեւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությանը, ՀՀ-Իրան երկաթգծի, Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարության աշխատանքներում Չինաստանի հնարավոր ներգրավվածությանը:

Կորյուն Նահապետյանը մասնակցել է նաեւ Չանչուն քաղաքում տեղի ունեցած Տնտեսական լիդերների գլոբալ գագաթաժողովին:

Կարեւորելով Չինաստանի հետ համագործակցությունը եւ վերջին շրջանում պետական մակարդակով իրականացված բարձրաստիճան այցերը՝ պարոն Նահապետյանը վստահեցրել է, որ այս այցը նույնպես կնպաստի երկու երկրների միջեւ բարեկամական կապերի ամրապնդմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:

Խոսելով Գերմանիա կատարած այցի վերաբերյալ՝ պարոն Նահապետյանն իրազեկել է, որ սեպտեմբերի 8-11-ը իր գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են հանձնաժողովի անդամներ Արթուր Ստեփանյանը, Թեւան Պողոսյանը, Միքայել Մանուկյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը, աշխատանքային այցով եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Այցն իրականացվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Նա այցի արդյունավետ իրականացման հարցում բարձր է գնահատել Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի դերը:

Նշվել է, որ Բեռլինում հանդիպումներ են եղել Բունդեսթագի պաշտպանության եւ ներքին գործերի հարցերով հանձնաժողովների նախագահների, պաշտպանության նախարարության պետքարտուղարի, Բունդեսթագի խորհրդարանական վերահսկիչ ծառայության ղեկավարի, ԳԴՀ ներքին գործերի նախարարի հատուկ հանձնակատար, դաշնային ներքին գործերի քաղաքականությունը համակարգող գլխավոր վարչության տնօրենի հետ: Այցի ընթացքում հայկական կողմը ծանոթացել է պաշտպանության, ազգային անվտանգության եւ ոստիկանության ոլորտներում խորհրդարանական վերահսկողության իրականացման գերմանական փորձին: Պարոն Նահապետյանը հատկանշական է համարել ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի ՀՀ ոստիկանության երեք ծառայողներ վերապատրաստում կանցնեն Գերմանիայում: Մտքեր են փոխանակվել ներգաղթողների հարցի առնչությամբ. գերմանացի գործընկերները գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում նշված հարցն առանձնացրել են որպես անվտանգության արդի մարտահրավեր:

Պատվիրակությունը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության հարցերով ԳԴՀ ԱԳՆ շտաբի ղեկավար Անթյե Լեենդերցեի եւ նախարարության տարածաշրջանային բաժնի վարիչի հետ: Քանի որ 2016 թ. ԵԱՀԿ նախագահությունն ստանձնելու է Գերմանիան, ԱԺ պատվիրակությունն իր ակնկալիքներն է ներկայացրել նախագահության հետ կապված, որը մասնավորապես վերաբերել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հակամարտության կարգավորմանը: Հատուկ անդրադարձ է կատարվել Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ներկա փուլին:

Թեւան Պողոսյանը կարեւորել է Գերմանիա կատարած այցը հատկապես վերահսկողական խնդիրների ուսումնասիրության եւ մեր օրենսդրությունում դրա կիրառման համատեքստում: Նա, կարեւորելով պաշտպանության եւ ներքին գործերի ոլորտների օրենսդիր եւ գործադիր ներկայացուցիչների հետ հանդիպումները, ընդգծել է, որ որոշ հարցերի, մասնավորապես ԼՂ հակամարտությանը եւ ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների շուրջ գերմանացի գործընկերների մոտ եղած որոշ թյուր պատկերացումներ հստակեցվել են: Պարոն Պողոսյանը փորձի փոխանակման եւ մասնագիտական կարողությունների կատարելագործման տեսանկյունից առանձնացրել է կրթական ծրագրերի շարունակականության հարցը, որը հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի կողմից բարձրացվել է հանդիպումների ժամանակ:

Կորյուն Նահապետյանը եւ Թեւան Պողոսյանը պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին:


24.09.2015
Տեղեկատվություն
Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին նախատեսված ճեպազրույցները տեղի են ունենալու վաղը՝ սեպտեմբերի 25-ին` ժամը 11:00-ին, ԱԺ 334 սրահում: ...

24.09.2015
Հանդիպում խորհրդարանում
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել են Թուրքմենստանի Մեջլիսի նախագահի տեղակալ Կուրբանգյուլ Բայրամովայի գլխա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am