National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.9.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
22.09.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Ռումինիայի Պատգամավորների պալատի պատվիրակությանը
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Ռումինիայի Պատգամավորների պալատի պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում՝ նա նշել է, որ հայ-ռումինական հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, կարեւոր տեղ են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:

Հայաստան-Ռումինիա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Ռումինիայի հայ համայնքի դերը, որը մեծապես ներգրավված է Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում:

Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը՝ կարեւորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը:

Խոսելով մշակութային համագործակցության մասին՝ ԱԺ նախագահն իր գոհունակությունն է հայտնել ռումինահայության մշակութային ժառանգության եւ պատմամշակութային հուշարձանների հանդեպ Ռումինիայի իշխանությունների կողմից ցուցաբերվող ուշադրության վերաբերյալ:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ ԱԺ նախագահը փաստել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունն առաջին հերթին հիմնվում է ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ Հայաստանը վճռական է տրամադրված խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը:

Բարձր գնահատելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ռումինիայի նախագահ Կլաուս Իոհաննիսի ուղերձը եւ Պատգամավորների պալատի մարդու իրավունքների, պաշտամունքերի եւ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի հաղորդագրությունը՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ միայն միջազգային հանրության համախմբված քայլերը կբերեն արդարության վերականգմանը եւ նման հանցագործությունների կանխմանը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հակամարտության լուծումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակում, սակայն վերջին շրջանում ադրբեջանական կողմը հաճախակի խախտում է հրադադարի ռեժիմը եւ դրանով ազդում խնդրի խաղաղ կարգավորման վրա:

Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լասլո Բորբելին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է պատվիրակության անդամներին: Նա նշել է, Ռումինիան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը, եւ իրենց այցն այս տոնական օրերին պատահականություն չէ: Լասլո Բորբելին փաստել է, որ Ռումինիան ուշադիր հետեւում է զարգացումներին այս տարածաշրջանում եւ սատարում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ Լասլո Բորբելին նշել է, որ հայ ժողովրդի ողբերգությունը մարդկության ողբերգությունն է, եւ այն պիտի դաս լինի բոլորի համար:

Պարոն Բորբելին բարձր է գնահատել հայ համայնքի դերը Ռումինիայի զարգացման գործընթացում եւ նշել, որ ռումինահայ համայնքը մեծ դերակատարում ունի հայ-ռումինական մշակութային կապերի զարգացման գործում:

Լասլո Բորբելին միջպետական կապերի զարգացման գործում կարեւորել է փոխայցելությունների դերը եւ նշել, որ երկու երկրների տնտեսական համագործակցության բնագավառում մեծ է անելիքը, եւ կարծիք հայտնել, որ պետք է զարգացնել հարաբերությունները Սեւծովյան տնտեսական համագործակցության շրջանակում:


22.09.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի 28-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 12-17-ը Ջերսի (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) կգործուղվեն Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգ...

22.09.2015
Արտակ Զաքարյանի եւ Լասլո Բորբելիի ճեպազրույցը Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լասլո Բորբելին սեպտեմբերի 22-ին խորհրդարանում ունեցած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ ճեպազրույցով: Ամփոփելով հանդիպման արդյունքները՝...

22.09.2015
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ: Որպես ԲՀԿ նախագահ՝ տիկին Զոհրաբյանը հյուրին ներկայացրել է կուսակցության մոտեցումները սահմանադրական փոփոխություններ...

22.09.2015
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հանձնաժողովի անդամներ Վոլոդյա Բադալյանը եւ Թեւան Պողոսյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լասլո Բորբելիի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյ...

22.09.2015
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լասլո Բորբելիի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Լասլո Բորբելին եւ պատվիրակության անդամները Ռումինիայի խորհրդարանի անունից ծաղկեպսակ են դրե...

22.09.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Արմեն Մովսիսյանի մահվան կապակցությամբ
«Խորապես վշտացած եմ ՀՀ Նախագահի խորհրդական, պետական, քաղաքական գործիչ Արմեն Մովսիսյանի մահվան կապակցությամբ: Արմեն Մովսիսյանը մեծ ավանդ ունի մեր երկրի տնտեսության զարգացման ու միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում՝ ի մասնավորի երկար տարիներ պաշտոնավարելով որպես Էներգետիկայի, ապա Էներգետիկ...

22.09.2015
Տեղեկատվություն
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:40-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում տեղի կունենա Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լասլո Բորբելիի գլխավորած պատվիրակության ճեպազրույցը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am