National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.9.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
19.09.2015
ԱԺ նախագահը մրցանակներ է հանձնել լավագույն հեծանվորդներին
1 / 13

Սեպտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովը եւ ՀՀ հեծանվային մարզաձեւի ֆեդերացիան ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված կազմակերպել էին «Անկախ սերունդ, առողջ սերունդ» հեծանվավազք՝ «ԱԺ նախագահի գավաթ» մրցաշարը:

Մրցաշարը մեկնարկել է Իսակովի պողոտայի հեծանվահրապարակից: Ընթանալով Երեւանի մի շարք փողոցներով՝ շուրջ 100 հեծանվորդ մրցավազքն սկսել են Բաղրամյան պողոտայի սկզբնամասից՝ անցնելով 450 մետր: Հաղթական սահմանագիծը հատած երեք մարզիկներն ԱԺ բակում զբաղեցրել են պատվո հարթակի իրենց տեղերը: Հաղթանակած հեծանվորդներին մրցանակները հանձնել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Երրորդ տեղն զբաղեցրած Մհեր Մկրտչյանը եւ երկրորդ տեղն զբաղեցրած Պավել Ստեփանյանն արժանացել են մեդալների, իսկ առաջին պատվավոր տեղն զբաղեցրած Դավիթ Մկրտչյանին խորհրդարանի ղեկավարը հանձնել է խորհրդանշական գավաթը: Գալուստ Սահակյանն ԱԺ նախագահի ոսկե հուշամեդալով է պարգեւատրել Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Էդգար Ստեփանյանին, իսկ ՀՀ հեծանվային մարզաձեւերի հավաքականի մարզիչ Արմեն Գյոզալյանն արժանացել է ԱԺ պատվոգրի եւ դրամական պարգեւի:

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը եւ ՀՀ հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը:

Մրցաշարի կապակցությամբ Ազգային ժողովի բակում կազմակերպվել էր տոնական համերգ:


19.09.2015
Պարգեւներ ՀՀ Անկախության տոնի առթիվ
Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Անկախության տոնին ընդառաջ պարգեւներ է հանձնել ԱԺ աշխատակազմի մի խումբ աշխատակիցների: Անկախության օրը մեր երկրի տոնացույցում ամենանվիրականն է ու պատահական չէ, որ մեզանից յուրաքանչյուրը հենց այդ օրն է արժեւորում իր անցած ճանապարհը, պետականաշինության գոր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am