National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.9.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
12.09.2015
Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության ասուլիսը խորհրդարանում
1 / 3

Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը:

Բրյուսելի շրջանային խորհրդարանի նախագահ Ժյուլի դը Գրոտը նշել է, որ այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել երկրի ղեկավարության, ընդդիմության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, այցելել են Լեռնային Ղարաբաղ, տեղում ծանոթացել տիրող իրադրությանը, ժողովրդավարության զարգացման միտումներին: Նրա խոսքով՝ այդ հանդիպումների եւ մասնավոր շփումների արդյունքում իրենք հասկացել են, որ թե Հայաստանում, թե Ղարաբաղում խոսքի ազատության բարձր մակարդակ կա: Տիկին Գրոտը նշել է, որ եվրոպական արժեքները կենսաձեւ են եւ Հայաստանում ու Արցախում իրենք զգացել են Եվրոպային եւ եվրոպական իրական արժեքներին ինտեգրվելու հասարակական կամքը: Տիկին Գրոտը նշել է, որ տպավորված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ապագայի հանդեպ ունեցած լավատեսությամբ եւ արժանապատիվ ապրելու ու կերտելու ցանկությամբ: Խորհրդարանականը կարեւորել է իրենց այցը Արցախ, որտեղ անմիջականորեն շփվել են արցախցիների հետ, տեղում ականատես են եղել հանրապետության պետականաշինության ընթացքին: Նա խոսել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին:

Պատվիրակության անդամները եւս անդրադարձել են Լեռնային Ղարաբաղ այցին, ներկայացրել իրենց տպավորությունները՝ ընդգծելով, որ Եվրոպայում ԼՂ-ի վերաբերյալ տեղեկատվության պակաս կա: Այս համատեքստում նրանք կարեւորել են նման այցերի անհրաժեշտությունը: Պատվիրակության անդամներն անդրադարձել են նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, տարածաշրջանային անվտանգությանը:

Պատվիրակության անդամները պատասխանել են լրագրողների այլ հարցերին եւս:


12.09.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թ. սեպտեմբերի 14-19-ը Ուլանբատոր (Մոնղոլիա) կգործուղվի ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ստեփան Մարգարյանը:Լիտվայի Հանրապետության նախագահ Դալ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am