National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.7.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.07.2015
Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի լիագումար նիստում
1 / 3

Հուլիսի 6-11-ը Բեռնում (Շվեյցարիա) տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) 41-րդ նստաշրջանը, որին մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:

ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը, ելույթ ունենալով Քաղաքական հանձնաժողովի նիստում, անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այդ կապակցությամբ Հայաստանում տեղի ունեցած միջոցառումներին, որոնք առանձնահատուկ կոչ են աշխարհին՝ միտված ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխանգելմանն ու դատապարտմանը: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի ելույթից հետո Քաղաքական հանձնաժողովի նախագահ Ժակ Լըժանդրը հանձնաժողովի անունից իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

ՖԽՎ լիագումար նիստի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել եւ ողջույնի խոսքով հանդես են եկել Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Ստեֆան Ռոսինին, Շվեյցարիայի Պետությունների խորհրդի նախագահ Կլոդ Հեշը, ՖԽՎ նախագահ Պոլ ՄըքԻնթայերը, Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության Գլխավոր քարտուղար Միքայել Ժանը, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը:

Եվրոպայի տարածաշրջանի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելիս՝ Բելգիայի պատվիրակության անդամ Ֆրանսուազ Բերտիոն, ով փոխարինում էր Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Պոլ Վահլին, նշել է, որ 2015 թ. մարտի 30-ից ապրիլի 2-ը Երեւանում հրավիրված Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների նիստը կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին, որի ժամանակ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն:

Նշենք, որ Մարգարիտ Եսայանը լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելուն զուգահեռ հանդիպել է տարբեր երկրների իր գործընկերների հետ: Տիկին Եսայանը մասնակցել է նաեւ ՖԽՎ կանանց ցանցի նիստին, հանդես եկել օրակարգային հարցերի քննարկումների ժամանակ:

Հուլիսի 5-10-ը տեղի է ունեցել նաեւ Երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի (ԵՖԽ) 7-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին Հայաստանից մասնակցել է Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի երրորդ կուրսի ուսանողուհի Լուսինե Նալբանդյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am