National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.5.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
07.05.2015
Գալուստ Սահակյանը պարգեւատրել է Ազգային ժողովի մի խումբ աշխատակիցների
1 / 8

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 7-ին Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ պարգեւատրել է Ազգային ժողովի՝ Արցախյան պատերազմին մասնակցած մի խումբ աշխատակիցների:

ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արտյուշա Ահարոնյանը, ԱԺ աշխատակազմի հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի առաջատար մասնագետ Արարատ Կարապետյանը, ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության բարեկարգման եւ սպասարկման բաժնի վարիչի տեղակալ Հակոբ Հակոբյանը, ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության բարեկարգման եւ սպասարկման բաժնի տնտեսվար Սահակ Օրդոյանը, Աժ աշխատակազմի գործերի կառավարչության բարեկարգման եւ սպասարկման բաժնի այգեգործ Համլետ Հերոյանը եւ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության շենքերի շահագործման բաժնի էլեկտրիկ Վլադիմիր Բաղդասարյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով:

Ազգային ժողովի նախագահը, բարձր գնահատելով ԱԺ աշխատակիցների՝ Արցախյան պատերազմի տարիներին հայրենիքին մատուցած ծառայությունը, շնորհավորել է նրանց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի եւ Շուշիի ազատագրման առթիվ: Նա նշել է, որ հայ ժողովրդի փառքի ճանապարհը դարեր է ձգվում. Ցեղասպանությունից փրկված ազգի զավակները, մասնակցելով Մեծ հայրենականին, կանխել են նոր սպանդներ եւ շարունակել իրենց հաղթական երթը մինչեւ Շուշի:


07.05.2015
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
Մայիսի 7-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Պատգամավորները նաեւ ընդունել են «2015 թվականի մայիսի 7-ի արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգի (առանց ընդմիջման աշխատելու) մասին» ՀՀ ԱԺ որոշումը: Պատգամ...

07.05.2015
Խորհրդարանական լսումներ՝ «Բժշկական մասնագիտացման եւ բժշկական ինքնուրույն մասնագիտական գործունեության միջազգային փորձը» թեմայով
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համատեղ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում մայիսի 7-ին կազմակերպել էր «Բժշկական մասնագիտացման եւ բժշկական ինքնուրույն մասնագիտական գործունեության միջազգային փորձը» թեմ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am