National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.03.2015
Այցելություն «Մայր Հայաստան» հուշահամալիր
1 / 8

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությունը մարտի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր։ Նրանք ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անունից ծաղկեպսակներ են դրել «Անհայտ զինվորի» շիրմին, ծաղիկներ խոնարհել հավերժական կրակի մոտ, լռությամբ հարգել 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։

Հանդիսավոր պայմաններում անմար կրակի մասնիկը տեղափոխվել է հատուկ պարկուճի մեջ։ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի որոշմամբ՝ ապրիլի 16-ին հետխորհրդային տարածքի երկրներում գտնվող «Անհայտ զինվորի» հիշատակը հավերժացնող անմար կրակի մասնիկները կտեղափոխվեն Սանկտ Պետերբուրգ, որտեղ դրանք կմիավորվեն՝ խորհրդանշելով ֆաշիզմի դեմ տարած միասնական հաղթանակը։

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր խոսքում կարեւորել է այն մեծ դերն ու նշանակությունը, որ ունեցել է հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակելու գործում։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am