National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
24.03.2015
«Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությունն Ազգային ժողովում
1 / 8

Մարտի 24-ին Ազգային ժողովը հյուրընկալել էր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից անցկացվող «Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ, վետերաններ եւ Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Ղազախստանի խորհրդարանների պատգամավորներ:

Հայաստանը էստաֆետը հյուրընկալող չորրորդ երկիրն է: Միջոցառումների շարքը մեկնարկել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Պատվիրակությունը ԱՊՀ անդամ երկրներից Սանկտ Պետերբուրգ պետք է տանի անմար կրակների մասնիկները եւ ապրիլի 16-ին համախմբի Տավրիկյան պալատում անցկացվելիք  միջոցառման ժամանակ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշել է, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ վեց հարյուր հազար հայ: Եվ այդ պատերազմի հաղթական ավարտը հպարտությամբ է հիշում յուրաքանչյուրը, քանի որ հայ ժողովուրդը խորհրդային բանակի կազմում ներկայացված է եղել ամենաբարձր մակարդակով: Անուրանալի են իրենց կյանքը հայրենիքին եւ հաղթանակին նվիրած հայորդիների քաջագործությունները: Արտակ Դավթյանը փաստել է, որ հաղթանակի նշանակությունը կկարեւորվի ոչ միայն յոթանասուն, այլեւ յոթ հարյուր տարի հետո էլ:

Պատվիրակության ղեկավար Թամարա Դոլգոշեյն իր խոսքում նշել է, որ հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում միավորել եւ միավորում է ազգեր, պետություններ եւ սերունդներ: Այդ ժողովուրդների ընդհանուր պատմությունը հարուստ է հերոսներով եւ սխրանքներով: «Հիշատակի էստաֆետի» նպատակն է դաստիարակել հերոսներին արժանի սերունդ, երախտապարտ լինել վետերաններին իրենց նվիրման, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի համար:

Այնուհետեւ միջոցառման մասնակիցները դիտել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ ԱՊՀ ՄԽՎ նախագահ Վալենտինա Մատվիենկոյի տեսաուղերձները՝ ուղղված «Հիշատակի էստաֆետի» մասնակիցներին:

Հանդիպման ավարտին Արտակ Դավթյանը եւ Թամարա Դոլգոշեյը հանդիպել են լրագրողների հետ:
 
Նույն օրը՝ երեկոյան, «Հիշատակի էստաֆետ» ակցիայի հայաստանյան պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ծաղկեպսակ դրել եւ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am