National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.1.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
27.01.2015
Բանակի օրվա առթիվ Գալուստ Սահակյանը պարգեւատրել է ՀՀ ԶՈՒ մի խումբ զինծառայողների
1 / 10

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 27-ին Ազգային ժողովում ընդունել է մի խումբ զինծառայողների: Շնորհավորելով Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ` Գալուստ Սահակյանը մասնավորապես նշել է. «Մեր բանակը թեեւ ընդամենը 23-ամյա երիտասարդ է, սակայն հասուն է, ինչպես պատկառելի տարիք ունեցող իմաստունը: Իմաստությունն ու հսկայական փորձը հայկական բանակը ձեռք է բերել դժվարությամբ՝ արձանագրելով մեծ հաջողություններ ու, ցավոք, նաեւ ծանր կորուստներ»: Խոսելով կորուստների մասին՝ խորհրդարանի ղեկավարը մասնավորապես նշել է այս տարվա սկզբից սկսված լարվածության, դրա հետեւանքների, հերոսաբար ընկածների մասին՝ մասնավորապես նշելով. «Այս օրերին էլ հայկական բանակի մի խումբ սպաներ ու զինվորներ հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցրին իրենց կյանքի գնով եւ ընկան հերոսաբար»: Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված զինծառայողների հիշատակը:
Այնուհետեւ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել զինծառայողների ծնողներին, մաղթել , որ ամեն բացվող օր նրանք դիմավորեն ժպիտով ու իրենց զավակներից կամ նրանց մասին լսած բարի լուրով:

Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահը ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրել է ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին: Մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են պատվոգրերով եւ հուշանվեր-անվանական ժամացույցներով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունն է հայտնել Ազգային ժողովի նախագահին եւ պատգամավորներին՝  բանակը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու եւ բանակին աջակցելու համար:

                                                                                        ***

                                                    ՀՀ ԱԺ նախագահի ելույթն ամբողջությամբ

«Հարգելի պարոն նախարար,
հարգարժան զինծառայողներ եւ ներկաներ,
Վաղը՝ հունվարի 28-ին, լրանում է հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը: Մեր բանակը թեեւ ընդամենը 23-ամյա երիտասարդ է, սակայն հասուն է, ինչպես պատկառելի տարիք ունեցող իմաստունը: Իմաստությունն ու հսկայական փորձը հայկական բանակը ձեռք է բերել դժվարությամբ՝ արձանագրելով մեծ հաջողություններ ու, ցավոք, նաեւ ծանր կորուստներ: Բազմիցս եմ ասել, որ հայկական ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը հենց հայոց բանակն է, իսկ երիտասարդները՝  մեր երկրի ապագան կերտողները: Ինչպես բազմաթիվ առիթներով համոզվել ենք, այս 23 տարիների ընթացքում մեր բանակը կանգնած է ամուր, այն հաղթած ու հաղթող բանակ է, ինչի վառ վկայությունն է մեր բանակի հաղթանակներով լեցուն մարտական ուղին:

Հայոց բանակի զինվորների եւ հրամանատարների ջանքերով ու նվիրումով  այսօր երաշխավորված է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների բնակչության խաղաղությունը: Այսօր մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը վստահելի ձեռքերում են` հայոց բանակի ապահով ձեռքերում: Արդեն փաստ է, որ մեր 23 տարեկան բանակը ժամանակակից է, ունի բարձր պատրաստվածություն, համալրված է ամենաարդիական զինտեխնիկայով, ամենաբարձրակարգ մասնագետներով եւ հագեցված է նորագույն տեխնոլոգիաներով: Հայոց բանակն այսօր, բացի հայրենիքի պաշտպանության սուրբ պարտականությունից, բազմաթիվ երկրներում հաջողությամբ իրականացնում է նաեւ միջազգային խաղաղապահ առաքելություն:

Հարգելի զինծառայողներ,

Ցավով պիտի նշեմ, որ հայկական բանակի տոնին նախորդող օրերն առաջին գծի զինվորական հենակետերում լարված էին, եւ, ցավոք, դեռեւս շարունակում է պահպանվել լարվածությունը: Բոլորս գիտենք լարվածության հիմնական մեղավորին` մեր հակառակորդ պետության բարձրագույն իշխանությանը, որին թվում է, թե իր դիվերսիոն կամ այլ նենգ գործողություններով կկարողանա արդյունքի հասնել: Ինչպես համոզվեցինք այս մի քանի օրերի ընթացքում, Ադրբեջանի ղեկավարության անառողջ երեւակայությունը չի կարող գրանցել որեւէ դրական արդյունք. դրանք սոսկ հետեւանքներ են, որի ծանրությունը զգում է յուրաքանչյուր ադրբեջանցի՝ ունենալով մարդկային կորուստներ:

Հայոց բանակի զինվորը երբեք չի տառապում ռազմատենչությամբ, բայց ի զորու է արժանի պատասխան տալ նման հոխորտանքի յուրաքանչյուր դրսեւորման: Հայոց բանակի զինվորը երբեք չի հարձակվել ուրիշի տան վրա ու միշտ նվիրումով, հաճախ էլ կյանքի գնով, պաշտպանում է իր երկրի՝ իր տան անվտանգությունը:
Այս օրերին էլ հայկական բանակի մի խումբ սպաներ ու զինվորներ հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցրին իրենց կյանքի գնով եւ ընկան հերոսաբար:

Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր հերոսների հիշատակը:

Հարգելի բարեկամներ,
Ի դեմս այսօր Ազգային ժողովում հյուրընկալված զինվորների ու սպաների` Բանակի օրվա գալիք տոնի առթիվ շնորհավորում եմ բանակի բոլոր զինծառայողներին՝ անկախ նրանց կոչումից ու զբաղեցրած պաշտոնից: Առանձնահատուկ շնորհավորում եմ նրանց, ովքեր հենց այս պահին դիտակետում եւ խրամատում իրականացնում են մարտական հերթապահություն: Շնորհակալ եմ ձեր նվիրումի, հայրենասիրության ու քաջության համար:
Երախտագիտությունս եմ հայտնում մեր զինծառայողների ծնողներին: Թող ամեն բացվող օր նրանք դիմավորեն ժպիտով ու իրենց զավակներից կամ նրանց մասին լսած բարի լուրով:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում եմ առողջություն, խաղաղություն եւ անվտանգ ծառայություն, իսկ մարտական հերթապահության ընթացքում վիրավորված զինծառայողներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

                                                                               ***


27.01.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարին
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվար 27-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ նախարարն այցի ընթացքում ոչ միայն հնարավորություն կունենա...

27.01.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունվարի 27-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին: Ողջունելով հյուրին՝ Արտակ Զաքարյանը բարձր է գնահատել դեսպանի աշխատանքը հայ-գերմանական համագործակցությունը զարգաց...

27.01.2015
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ oրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կ...

27.01.2015
Պարգեւատրում Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 27-ին Բանակի օրվա առթիվ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել է Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Գալուստ Սահակյանը, շնորհավորելով Բանակի օրվա առթիվ, նշել է, որ Ազգային ժողովը հայ զինվորի եւ զինվորականի նկատմամբ միշտ դրսեւորել է իր ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am