National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
26.08.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
26.08.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Կանադայի Համադաշնության խորհրդարանական պատվիրակությանը
1 / 3

Օգոստոսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Կանադայի Համադաշնության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին պատգամավորներ Բրեդ Բաթը, Լեոն Բենուան, Ռաս Հյուբերտը եւ «Մեկ ազատ աշխարհ» ՀԿ-ի նախագահ Մաջիդ էլ Շաֆին, ՀԿ անդամներ Սամուել Պլետտը եւ Հանի Պողոսյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, կարեւորեց Հայաստանի եւ Կանադայի միջեւ քաղաքական երկխոսությունը եւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ երկու երկրներն ունեն համագործակցության բարի ավանդույթներ, եւ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս միջխորհրդարանական կապերի խորացմանը:

Գալուստ Սահակյանը միջխորհրդարանական կապերի զարգացման գործում կարեւորեց բարեկամական խմբերի աշխատանքը եւ նշեց, որ ՀՀ Ազգային ժողովում կա Հայաստան-Կանադա բարեկամության պատգամավորական խումբ: Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց հայ եւ կանադացի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ում, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում եւ այլ հեղինակավոր միջազգային կառույցներում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ բարձր է գնահատում Կանադայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:  Պարոն Սահակյանը նշեց, որ 2015 թ.-ին լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, եւ անդրադառնալով մարդկության դեմ հանցագործությունների դատապարտմանը՝ բարձր գնահատեց Կանադայի դերակատարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:  ՀՀ ԱԺ նախագահը հյուրերին հրավիրեց մասնակցելու 2015 թ.-ի ապրիլին Երեւանում կազմակերպվելիք «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով միջազգային համաժողովին:

Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար եւ նշեցին, որ առավոտյան այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ ծանոթանալով թանգարանի ցուցանմուշներին՝ լիովին զգացել են հայ ժողովրդի ցավը: Նրանք սիրով ընդունեցին ՀՀ ԱԺ նախագահի՝ միջազգային համաժողովին մասնակցելու հրավերը եւ կարծիք հայտնեցին, որ ցեղասպանության ճանաչման հարցը ոչ միայն Թուրքիայի իշխանությունների խնդիրն է, այլեւ թուրք ժողովրդի:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


26.08.2014
Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին կանադացի խորհրդարանականների հետ
Օգոստոսի 26-ին Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց ՀՀ ԱԺ Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամների հետ: Ողջունելով հյուրերին՝ խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը նշեց, որ հայ-կանադական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն եւ բնորոշվում են որպես ջերմ-բարեկա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS