National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.4.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
29.04.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կենսագրությունը
1 / 1

Ծնվել է 1948թ. ապրիլի 8-ին Երեւանում:

1971թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասեր:

1970-1972թթ. աշխատել է Երեւանի մետաքսի կոմբինատում՝ որպես փականագործ: 1972-1991թթ. դասավանդել է Երեւանի թիվ 30 դպրոցում, եղել է թիվ 94 եւ թիվ 153 դպրոցներում տնօրենի տեղակալ, թիվ 3 եւ թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն: 1991-1996թթ.՝ Երեւանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ:

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա՝ «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: ՀՀԿ անդամ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա՝ ղեկավար:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար:

2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):  ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ(19.06.2007-17.11.2008թթ.): ՀՀԿ խմբակցության ղեկավար: ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խմբակցության ղեկավար: ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:

2014թ. ապրիլի 29-ին ընտրվել է  Ազգային ժողովի  նախագահ:

Պարգեւատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով (2004թ.), «Վազգեն Սարգսյան» մեդալով (2005թ.), ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006թ. ), Պ. Յավորովի անվան թիվ 131 դպրոցի «Կրթօջախի պատվավոր անդամ» հուշամեդալով (2007թ.), «Մեսրոպ Մաշտոց» մեդալով (2008թ.), «Լեռնահայաստանի արծիվ» ոսկե հուշամեդալով (2008թ.), «Խաչատուր Աբովյան» մեդալով (2008թ.), «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով (2010թ.), «Մխիթար Գոշ» մեդալով (2011թ.):

Ամուսնացած է, ունի 2 որդի, 5 թոռնիկ:


29.04.2014
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Գալուստ Սահակյանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ
Ապրիլի 29-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Գալուստ Սահակյանին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ:  Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Համոզված եմ, որ այդ բարձր պաշտոնում Ձեր՝ փորձառու քաղաքական-պետական գործչի ընտրությ...

29.04.2014
Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը
Ապրիլի 29-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Նախորդ օրը քննարկված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քվեարկությունից առաջ ՀՀ տարա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am