National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.2.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
11.02.2014
Մամուլի ասուլիս Ազգային ժողովում
1 / 3

Փետրվարի 11-ին տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների մամուլի ասուլիսը:

Հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը մանրամասներ ներկայացրեց փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 14-րդ լիագումար նիստի աշխատանքներից, անդրադարձավ Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Նա եւս մեկ անգամ վերահաստատեց, որ Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը՝ արձանագրելով, որ այդ համագործակցությունը պետք է հիմնված լինի համամարդկային արժեքների վրա: Պարոն Ֆարմանյանը վստահեցրեց, որ առաջիկայում կճշտվեն այն թիրախներն ու ուղղությունները, որոնցով կընթանա այդ համագործակցությունը: Նա նշեց, որ ՀՀ-ն երբեք չի կատարել հայտարարություն այն մասին, որ պատրաստ է իր հարաբերությունները զարգացնել ուժային այս կամ այն բեւեռի հետ՝ ի հաշիվ Ռուսաստանի հետ ունեցած ռազմավարական-գործընկերային հարաբերությունների: Հայաստանը երբեք չի բացառել իր ներգրավվածությունը եվրասիական ինտեգրման գործընթացներին եւ հնարավոր անդամակցությունը Մաքսային միությանը: Սամվել Ֆարմանյանը արձանագրեց, որ Եվրոպական միության ղեկավարությունը, այդ թվում Եվրահանձնաժողովը ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի, խորհրդի անունից հանդես են եկել համապատասխան հայտարարություններով, որով արձանագրել են, որ ԵՄ-ն հարգանքով է վերաբերում ՀՀ-ի կատարած ինքնիշխան ընտրությանը եւ պատրաստ է ՀՀ-ի հետ շարունակելու հնարավորինս ընդգրկուն քաղաքական երկխոսությունը եւ հարաբերությունները: Պարոն Ֆարմանյանի գնահատմամբ՝ Եվրախորհրդարանի շատ պատգամավորների մոտ կա որոշ չհասկացվածություն՝ կապված ՀՀ-ի արտաքին քաղաքական վերջին որոշումների հետ, եւ այս հարցում հայ խորհրդարանականները անելիք ունեն: Նշվեց, որ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքները սովորաբար ավարտվում են քննարկված օրակարգային հարցերի շուրջ երկու իրավահավասար կողմերի՝ ՀՀ ԱԺ-ի եւ Եվրախորհրդարանի տեսակետները համադրող փաստաթղթով՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Հայաստան-ԵՄ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասով հայկական պատվիրակությունը եւ Եվրախորհրդարանի պատվիրակությունը առանց լուրջ ու էական ջանքերի կարողացել են փոխհամաձայնեցված ձեւակերպումների հասնել, սակայն եզրափակիչ տեքստի շուրջ կողմերը համաձայնության չեն եկել: «Ասել, որ դա ամենաարդյունավետ ելքն է, բնականաբար դա այդպես չէր: Դա նիստի համար անարդյունավետ ելք էր, բայց դա ձեւակերպել որպես սկանդալ, ներկայացնել որպես ՀՀ-ԵՄ հարաբերություններում փակվող դուռ, բացվող լուսամուտ, դա շատ հեռու է իրականությունից»,- ասաց պատվիրակության ղեկավարը: Նա տեղեկացրեց, որ ԼՂ հակամարտության վերաբերյալ հայկական կողմը Եվրախորհրդարանի գործընկերներին փոխանցել է առաջարկությունների նախագիծ: Նիստի առաջին օրվա աշխատանքներից հետո Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարը ներկայացրել է ԼՂ վերաբերյալ ձեւակերպումների իրենց տարբերակը՝ նշելով, որ դա Եվրոպական խորհրդարանի բոլոր ուժերի համաձայնեցված կարծիքն է եւ քննարկման ենթակա չէ: «Առաջարկվող տարբերակը համարել եւ համարում եմ իրականությունից չբխող, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը չնպաստող, տարբեր մանիպուլյացիաների, մեկնաբանությունների տեղիք տվող: Ես համարում եմ, որ ՀՀ անունից արվող հայտարարությունները ոչ թե պետք է հակասեն ՀՀ շահերին, այլեւ հակառակը` ներառեն Հայաստանի շահերը ամենաարդյունավետ ձեւով: Պատվիրակությունը եղել է միակարծիք, որ ՀՀ շահերը առավելագույնս պետք է պաշտպանվեն, մեր բանակցությունների ընթացքում այդպես էլ արվել է»,- հավելեց նա:

Պատվիրակության կազմում ընդգրկված ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների կարծիքով հնարավոր էր հասնել համաձայնության եւ քննարկումների արդյունքում ընդունել համատեղ հայտարարություն:

Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին:


11.02.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Ալբերտ Ազարյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ
«Սիրելի պարոն Ազարյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ: Լավագույն մաղթանքներս եմ հղում Ձեզ՝ որպես սպորտի բնագավառում մեծ հաջողություններ արձանագրած, օլիմպիական ու համաշխարհային մրցասպարեզներում փայլուն հաղթանակներ նվաճած մարզիկի: Դուք տարիներ շարունակ եղել եւ մնում եք հայ ժողովո...

11.02.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արմեն Էլբակյանին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:«Հարգելի պարոն Էլբակյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ: Ձեր բեմադրած ներկայացումները, թատրոնում ու կինոյում կերտած կերպարները վկայում են բարձր պ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am