National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.2.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
05.02.2014
Ազգային ժողովի քառօրյա նիստում
1 / 10

Փետրվարի 5-ին խորհրդարանը շարունակեց աշխատանքը: Քվեարկության արդյունքում չընդունվեց ԱԺ պատգամավորներ Թեւան Պողոսյանի, Արմեն Ռուստամյանի, Արամ Մանուկյանի եւ Էլինար Վարդանյանի հեղինակած «ՀՀ գազամատակարարման ոլորտում 2011 թ. պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պագամավորներին տեղեկացրեց, որ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Գրիգոր Գրիգորյանը հրաժարականի մասին դիմում է ներկայացրել եւ հիշեցրեց, որ եթե նա, «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, եռօրյա ժամկետում հետ չվերցնի իր դիմումը, նրա հրաժարականը կհամարվի ընդունված:

Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2014 թվականի տարեկան գործունեության ծրագիրը:

Խմբակցությունների անունից ձայն խնդրեց միայն ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Լեւոն Զուրաբյանը, իր ելույթի ընթացքում չհամաձայնելով Արտակ Շաբոյանի ներկայացրած տվյալներին, հակադարձեց՝ նշելով որ հանձնաժողովը նախ եւ առաջ պետք է հստակություն մտցնի անընդհատ փոփոխվող շուկաների քանակի եւ բացատրություն տա դրանցում իրականցվող ուսումնասիրությունների մեթոդների վերաբերյալ:

Ամփոփիչ ելույթում Արտակ Շաբոյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ պատգամավորներին իր գլխավորած հանձնաժողովի հետ ակտիվ համագործակցելու համար, ինչը կնպաստի հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Հանձնաժողովի նախագահը նաեւ պարզաբանումներ տվեց ելույթներում հնչած տեսակետների վերաբերյալ:

Պատգամավորները քննարկեցին նաեւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի գործունեության ծրագիրը, որը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովի կողմից 2013 թվականին լրամշակվել եւ օրենսդրական նոր իրավակարգավորմանն են համապատասխանեցվել հանրային ծառայությունների ոլորտը կարգավորող իրավական ակտերը: Մասնավորապես, արդեն իսկ հաստատվել է էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջեւ կնքված եւ էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման եւ արտահանման պայմանագրերի գրանցման կարգը, նաեւ համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ են իրականացվում էներգետիկայի բնագավառի լիցենզավորման կարգում, էլեկտրական էներգիայի (հզորության) եւ բնական գազի ներկրման եւ արտահանման գործունեության լիցենզավորման կարգում, էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի պայմաններում եւ էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգում: Ըստ Ռոբերտ Նազարյանի՝ հեռահաղորդակցության ոլորտում գործարար միջավայրի բարելավման նպատակով պարզեցվել է բարդ ընթացակարգով տրամադրվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի տրամադրման ընթացակարգը` նախկինում լիցենզիայի տրամադրման համար սահմանված 6-ամսյա ժամկետը փոխարինվել է մինչեւ 23 աշխատանքային օրով: Զեկուցողը նշեց, որ 2014 թվականին հանձնաժողովը, համագործակցելով պետական կառավարման տարբեր մարմինների հետ, կշարունակի կատարելագործել հանրային ծառայությունների ոլորտը կարգավորող օրենսդրությունը: Դրանք միտված կլինեն սպառողների կամ որեւէ կարգավորվող անձի նկատմամբ խտրականության բացառմանը, սպառողների եւ կարգավորվող անձանց շահերի հավասարակշռմանը, ինչպես նաեւ մրցակցային շուկաների զարգացմանը համընթաց` կարգավորման շրջանակների սահմանափակմանն ու կարգավորման գործիքների կատարելագործմանը:

Ռոբերտ Նազարյանը պատասխանեց պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին հանձնաժողովի վերահսկման լիազորություններին, գազի եւ էլեկտրաէներգիայի գնագոյացմանը, ոռոգման եւ խմելու ջրի սակագների սահմանմանն ու վերանայմանը, ինչպես նաեւ ներկայացված ծրագրի ձեւաչափին:

Ծրագրի քննարկումը կշարունակվի փետրվարի 6-ի ԱԺ նիստում:

ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորների ու կառավարության անդամների միջեւ հարցուպատասխան տեղի ունեցավ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am