National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.2.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
04.02.2014
ԵԽԽՎ պատվիրակության մամուլի ասուլիսը
1 / 3

Փետրվարի 4-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ 2014 թ. հունվարի 27-31-ը Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցած ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Մհեր Շահգելդյանը ամփոփեցին ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքների արդյունքները: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նստաշրջանի հիմնական հարցերը: Նիստի առաջին հարցը պատվիրակությունների լիազորությունների ճանաչման հարցն է եղել, որը չի վիճարկվել:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ ԵԽԽՎ պատմության մեջ առաջին անգամ առաջադրված է եղել նախագահի երկու թեկնածու՝ Ռոբերտ Ուոլտերը եւ Անն Բրասյորը: Ընտրության առաջին փուլում ձայների բացարձակ մեծամասնությամբ ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Անն Բրասյորը:

Տեղի ունեցած ազատ քննարկման ընթացքում Արփինե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել «Ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը քրեականացնող օրենքները» թեմայով, իսկ Նաիրա Զոհրաբյանը՝ «Ադրբեջանի կողմից վարած «խավիարային» դիվանագիտությունը եւ դրա անպատժելիությունը» թեմայով:

Պարոն Հարությունյանը նշեց, որ Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Ադրբեջանում պատանդ վերցված Հակոբ Ինջիղուլյանի հարցը: Նա խոսել է պատանդի վերադարձի կամ երրորդ երկիր ուղարկելու հնարավորության մասին:

«Ինտերնետ եւ քաղաքականություն» թեմայի շուրջ ԵԺԿ քաղաքական խմբի անունից ելույթ է ունեցել Արփինե Հովհաննիսյանը:

Հրատապ ընթացակարգով քննարկվող «Ուկրաինայում ժողովրդավարական կառույցների գործունեությունը» թեմայի շուրջ ելույթ է ունեցել Լեւոն Զուրաբյանը՝ կարծիք հայտնելով, որ արտաքին միջամտությունը կհանգեցնի բացասական հետեւանքների:

«Էներգիայի դիվերսիֆիկացում՝ որպես հիմնարար ներդրում կայուն զարգացման մեջ» հարցի քննարկման ժամանակ զեկույց է ներկայացրել Մհեր Շահգելդյանը՝ խոսելով էներգիայի աղբյուրների մասին:

Արփինե Հովհաննիսյանը ԵԺԿ քաղաքական խմբի անունից ելույթ է ունեցել «Միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը մարդու իրավունքների խախտումների համար» հարցի քննարկման ժամանակ:

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նստաշրջանի շրջանակներում ԵԽԽՎ հանձնաժողովների եւ ենթահանձնաժողովների փոփոխված կազմերը:

Պատվիրակության անդամները պատասխանեցին լրագրողների հարցերին:



04.02.2014
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Փետրվարի 4-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի, Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի եւ Կարինե Պողոսյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am