National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.9.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
23.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՉԺՀ ԺՆ Համաչինական ժողովի պատվիրակությանը
1 / 7

Սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի իրավաբանական հանձնաժողովի պատվիրակությանը` նախագահի տեղակալ Սուն Բաոշուի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Ողջունելով հյուրերին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բազմակողմ համագործակցության խորացմանը: Նրա խոսքով` Հայաստանի եւ Չինաստանի հարաբերությունները դինամիկ զարգանում են, եւ երկու պետությունները թեւակոխում են բարեկամական հարաբերությունների որակական նոր փուլ: ԱԺ նախագահը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջեւ հաստատվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, խորանում է փոխշահավետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, գիտակրթական, մշակութային եւ այլ ոլորտներում: Հովիկ Աբրահամյանը ընդգծեց միջխորհրդարանական համագործակցության մեծ դերը միջպետական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում: Նրա գնահատմամբ` երկու երկրների խորհրդարանների միջեւ լիարժեք համագործակցությունը նպաստում է նաեւ իրավական բազայի ընդլայնմանը, ինչը հանդիսանում է տարբեր ոլորտներում հարաբերությունների ձեւավորման եւ զարգացման հիմքը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Չինաստանի Համաչինական Ժողովի իրավաբանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սուն Բաոշուն նշեց, որ հայ-չինական 21-ամյա դիվանագիտական հարաբերությունների ժամանակահատվածում երկու երկրների քաղաքական եւ տնտեսական հարաբերություններն արդյունավետորեն զարգացել են՝ հասնելով նոր եւ բարձր որակական համագործակցության: Նրա խոսքով` քաղաքական վստահելի համագործակցության ներքո ընդլայնվում եւ զարգանում են երկու երկրների միջեւ առկա բազմակողմ հարաբերությունները: Նա նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը եւ ամրապնդումը, երկկողմ շփումները:

ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի Մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դեծյանգին պաշտոնական այցով Հայաստան այցելելու հրավերը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ կարեւորություն ներկայացնող այլ հարցեր եւս:


23.09.2013
Հանդիպում եգիպտացի լրագրողների հետ
Սեպտեմբերի 23-ին ԱԺ Հայաստան-Եգիպտոս բարեկամական խմբի ղեկավար Մկրտիչ Մինասյանը եւ խմբի անդամ Հեղինե Բիշարյանը հանդիպեցին ճանաչողական այցով Հայաստան ժամանած եգիպտացի լրագրողների հետ: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ Եգիպտոսի բարեկամական հարաբերություններին, տարածաշրջանային հարցերի, ինչպես նաեւ ...

23.09.2013
Հանդիպում խորհրդարանում
Սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, հանձնաժողովի անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Էդմոն Մարուքյանը հանդիպեցին ՀՀ Սահմանադրական դատարանի հրավերով Հայաստան ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am