Սեպտեմբերի 17-ին Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատվիրակությունը ալցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ դրեցին 1915 թ-ի Հայոց Մեծ եղեռնի մեկ ու կես միլիոն ամեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Պատվիրակության անդամները եղան նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան ցեղասպանությունը վավերացնող փաստաթղթերին եւ գրառում կատարեցին \\"Պատվո հյուրերի\\" հուշամատյանում: