National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.9.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
01.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ
1 / 1

Հարգելի՛ հայրենակիցներ, գիտության ու կրթության գործի նվիրյալնե՛ր, սիրելի՛ ուսուցիչներ եւ աշակերտներ, այսօր մենք նշում ենք Գիտելիքի եւ դպրության օրը, որը մեր կարեւոր տոներից է, քանզի մաշտոցյան ոսկեղենիկ գիրը, նրանով ստեղծված դպրությունը, այդ հիմքի վրա ձեւավորված կրթությունն ու գիտությունն են եղել մեր ազգապահպանության, ազգային ինքնության ձեւավորման ու հայ ժողովրդի հարատեւության ամենակարեւոր գործոնները:

Մեր խորիմաստ ու հեռատես նախնիները շատ լավ են հասկացել, որ գիրն ու մշակույթը ամենազորեղ ուժն է մի ազգի, որն ընդունակ է իր մտքի թռիչքով, հոգու կորովով ու գեղեցիկի մասին իր պատկերացումներով փափկացնել անգամ բարբարոս ցեղերի կարծրացած սրտերը, հարգանք պարտադրել իր ու իր գործի հանդեպ եւ քաղաքակիրթ ազգերի հետ կանխորոշել պատմության ընթացքը: Այսօր առավել, քան երբեւէ, մեծ է գիտության, կրթության ու ստեղծագործ աշխատանքի դերը անհատների, ընտանիքների, ազգերի ու ժողովուրդների ինքնահաստատման ու կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու գործում:

Ես ուսուցիչներին խոհեմություն ու առաքինություն եմ ցանկանում, աշակերտներին՝ ուշիմություն ու նպատակասլացություն, գիտության նվիրյալներին՝ մտքի սլացք ու նորանոր նվաճումներ, բոլոր ստեղծագործ մարդկանց իրենց աշխատանքի արդյունքն զգալու ու վայելելու բերկրանք եւ բոլորիս մեծ պատասխանատվություն եմ մաղթում մեր նախնիներից մեզ ավանդված ժառանգությունը փայփայելու ու պահպանելու, այն նորովի հարստացնելու ու մեր սերունդներին փոխանցելու հայրենանվեր գործում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am