National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.07.2013
Քննարկվեցին տեղական ինքնակառավարմանը վերաբերող առաջարկներ
1 / 1

Հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը:

Հանձնաժողովի անդամները մի շարք համայնքների ղեկավարների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ մարզպետարանների աշխատակիցների հետ քննարկեցին տեղական ինքնակառավարման ոլորտի հիմնախնդիրներին վերաբերող նրանց առաջարկները: Ինչպես քննարկման ընթացքում նշեցին մասնակիցները, առաջարկները նպատակ ունեն պարզեցնել գործող օրենսդրությունը եւ վերացնել առկա հակասությունները, զարգացնել տեղական ինքնակառավարման համակարգը:

«Ավագանիների ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ Արտակ Պետրոսյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը քննարկել եւ հանձնաժողովի են ներկայացրել ինը առաջարկ, որոնցով առաջարկում են համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամների համար պարտադիր դարձնել կրթական ցենզը, բարձրացնել ավագանու անդամների եւ համայնքի ղեկավարների տարիքային ցենզը, ՀՀ որոշ համայնքներում անցկացնել ավագանու համամասնական, բազմամանդատ ընտրություններ, ավելացնել տեղական նոր հարկատեսակներ, անշարժ գույքի կադաստրի վարումը համայնքներում դարձնել ՏԻՄ լիազորություն եւ այլն:

Հանձնաժողովի անդամներն անդրադարձան հնչած առաջարկներին եւ տվեցին պարզաբանումներ:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը պատրաստակամություն հայտնեց կրկին քննարկել առաջարկները եւ անհրաժեշտության դեպքում մշակել օրենսդրական նախաձեռնություն:

Նա, ինչպես նաեւ հանձնաժողովի փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը, կարեւորեցին նման քննարկումները եւ առաջարկեցին խորացնել համագործակցությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am