National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.07.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լիտվայի Հանրապետության նորանշանակ դեսպանին
1 / 1

Հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Էրիկաս Պետրիկասին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթեց արդյունավետ աշխատանք: Նա գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում վերջին տարիներին արձանագրվել է լուրջ առաջընթաց եւ համոզմունք հայտնեց, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում այդ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն ու կզարգանան: ԱԺ նախագահը բարձր գնահատեց Արեւելյան գործընկերության ծրագրի կենսագործման հարցում Լիտվայի կողմից ցուցաբերած շահագրգռվածությունը, ինչպես նաեւ Հայաստանի` ԵՄ հետ մերձեցման քաղաքականությանն աջակցելու պատրաստակամությունը: Հայ-լիտվական համագործակցության մեջ կարեւոր տեղ վերապահելով խորհրդարանական կապերին` Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ համարեց փոխգործակցության զարգացումը նաեւ այլ ոլորտներում, հատկապես, այսօր, երբ Արեւելյան գործընկերությունը որակական այլ հարթություն է տեղափոխում եվրոպական երկրների հետ գործակցությունը՝ նոր հեռանկարներ բացելով Հայաստանի համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Պետրիկասը հավաստիացրեց, որ կանի հնարավորը տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների հետագա խորացման եւ զարգացման համար: Նա կարեւորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, երկկողմ շփումները, փոխայցերը: Բարձր գնահատելով Արեւելյան գործընկերության ձեւաչափը եւ Ասոցացման համաձայնագիրը` դեսպանը նշեց, որ ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը լայն շրջանակ է բացում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության զարգացման համար: Նա կարեւորեց հայկական զինված ուժերի մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններում` մասնավորապես Կոսովոյում եւ ԱՖղանստանում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am