National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.2.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28
 
19.02.2013
Ազգային ժողովի փոխնախագահը հանդիպեց ԵԱՀԿ դիտորդական խմբի անդամի հետ
1 / 1

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին հանդիպեց ՀՀ նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան այցելած ԵԱՀԿ դիտորդական խմբի անդամ, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Նիկոլաոս Քուիքի հետ:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանում այլեւս անհերքելի փաստ է ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, որի արդյունքում իշխանությունը ցույց տվեց քաղաքական կամք՝ շարունակելու լայնամասշտաբ բարեփոխումները:

Նիկոլաոս Քուիքը նախ տեղեկացրեց, որ Հայաստան այցելելուն պես ինքը առաջինը եղել է Հայոց եղեռնի հուշահամալիրում եւ իր հարգանքի տուրքը մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրություններին՝ նա նշեց, որ ԵԱՀԿ դիտորդական խումբն ընտրությունները դիտարկելու նպատակով կատարել է օրենքով նախատեսված բոլոր քայլերը եւ հանգամանորեն արձանագրել արդյունքները: Հույն պատգամավորի գնահատմամբ՝ նախագահական այս ընտրությունը նախորդների համեմատությամբ լուրջ առաջընթաց քայլ է արձանագրել եւ՛ նախընտրական քարոզարշավի, եւ՛ բուն ընտրությունների օրինականության առումով: Նիկոլաոս Քուիքը հույս հայտնեց, որ հետայսու Հայաստանն ավելի մեծ առաջընթաց կարձանագրի նաեւ եվրաինտեգրման ու եվրոպական քաղաքականության ասպարեզում, որին պատրաստ են աջակցելու Հայաստանի եվրոպացի բարեկամները եւ առաջին հերթին՝ հույն գործընկերները:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ հայ-հունական միջխորհրդարանական կապերին, պատգամավորական բարեկամական խմբերի փոխայցերին, խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում հայ եւ հույն պատգամավորների համագործակցությանն առնչվող հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am