National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.2.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28
 
01.02.2013
ԱԺ ՀՀ-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավարը հանդիպեց Ճապոնիայի ԱԳՆ հատուկ ներկայացուցչին
1 / 1

Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը փետրվարի 1-ին հանդիպեց Կովկասի եւ ՎՈՒԱՄ-ի հարցերով Ճապոնիայի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ, Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Տակեշի Հիկիհարայի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-Ճապոնական տնտեսական, գիտամշակութային կապերի զարգացմանը, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծեցին, որ թեեւ Հայաստանի անկախացումից հետո՝ անցած քսան տարիների ընթացքում, միջպետական հարաբերություններում, տնտեսական համագործակցության ոլորտում նշանակալից տեղաշարժեր են արձանագրվել, փոխադարձ հետաքրքրությունները ավելի են մեծացել, բայց երկու երկրները փոխգործակցության դեռեւս մեծ ներուժ ունեն, ինչը պետք է կյանքի կոչել իրատեսական ու փոխշահավետ ծրագրերի իրականացմամբ:

Սամվել Ֆարմանյանը միջխորհրդարանական կապերի զարգացման առումով կարեւորեց խորհրդարանականների փոխայցերն ու համատեղ քննարկումները եւ Տակեշի Հիկիհարային խնդրեց Ճապոնիայի խորհրդարանական ընտրություններից հետո նոր կազմավորված Ճապոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին փոխանցել իր հրավերը՝ այցելելու Հայաստան եւ գումարելու բարեկամական խմբերի համատեղ նիստ:

Հանդիպման ժամանակ քննարկվեց նաեւ Լոռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը: Տակեշի Հիկիհարան հավաստիացրեց, որ Ճապոնիան շարունակում է պաշտպանել հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով, Մինսկի խմբի շրջանակներում կարգավորելու մոտեցումը: Սամվել Ֆարմանյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշման համար:

ՀՀ-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձավ նաեւ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն բացելու անհրաժեշտությանը, ինչը, նրա գնահատմամբ, ավելի կակտիվացնի երկկողմ հարաբերությունները: ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը, համաձայնելով ԱԺ պատգամավորի դիտարկմանը, տեղեկացրեց, որ այդ խնդիրն իր երկրի համար նույնպես կարեւոր նշանակություն ունի եւ դեռեւս քննարկման փուլում է:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:


01.02.2013
Տեղեկատվություն
ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն իրենց հավատարմագրերը կարող են ստանալ փետրվարի 4-7-ին` ԱԺ ընդունարանից (Բաղրամյան 19 ), ժամը 10:30-12:00-ն: ...

01.02.2013
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Փետրվարի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 4-7-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:...

01.02.2013
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 1-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց եւ ԱԺ գարնանային, ինչպես նաեւ՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց մի շարք օրինագծերի: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացակ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am