National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.12.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
28.12.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ալժիրի նախագահի անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդականին
1 / 2

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ալժիրի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատանքները համակարգող քարտուղար, Ալժիրի նախագահի անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին եւ կարեորելով նրանց այցը Հայաստան` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի այցը զգալիորեն կնպաստի մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը: Հովիկ Աբրահամյանի կարծիքով Հայաստանի եւ Ալժիրի միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Խորհրդարանի ղեկավարը ընդգծեց նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման կարեւորությունը` նշելով, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է իր ներդրումն ունենալ երկու երկրների միջեւ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու գործում: Նրա համոզմամբ միջխորհրդարանական համագործակցության արդյունավետությանը մեծապես նպաստում են պատգամավորական բարեկամության խմբերը, ինչպես նաեւ փոխադարձ այցերը բոլոր մակարդակներով: Հովիկ Աբրահամյանը Մուհամեդ Կամել Ռեզագ Բառային խնդրեց Ալժիրի խորհրադարանի երկու պալատների նախագահներին փոխանցել Հայաստան պաշտոնական այց կատարելու իր հրավերը:

Ալժիրի նախագահի խորհրդականը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ նույնպես կարեւորեց Հայաստանի հետ փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը բոլոր ուղղություններով: Նրա համոզմամբ միջխորհրդարանական կապերի ակտիվացումը մեծապես կնպաստի քաղաքական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանը, ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Երկուստեք շեշտվեց, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցությունների արդյունքում:


28.12.2012
Խորհրդարանի այգում ամանորյա տոն էր
Խորհրդարանի այգում դեկտեմբերի 28-ին ամանորյա եւ Սուրբ ծննդյան  տոնական միջոցառում էր, որն անց էր կացվում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: «Բաց դռներ» ծրագիրը հերթական անգամ մանուկներին տոն պարգեւեց՝ նրանց համար գեղեցիկ համերգ եւ սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսների...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am