National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.12.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
20.12.2012
Մրցանակներ՝ ԱԺ աշխատակիցներին
1 / 7

Դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովում կայացավ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից համատեղ հայտարարված հետազոտական աշխատությունների մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացման օժանդակության ծրագրի շրջանակներում կազմակերպված մրցույթը, որին ԱԺ աշխատակիցների ներկայացրած հետազոտությունները նվիրված էին տարբեր ոլորտներում մի շարք հիմնախնդիրների լուծման քաղաքականության համեմատական վերլուծությանը, նպատակ ուներ խրախուսել եւ օժանդակել Ազգային ժողովում հետազոտական կարողությունների զարգացմանը, նպաստել իրավական կարգավորման տարաբնույթ հարցերի նկատմամբ միջազգայնորեն կիրառվող ժամանակակից սկզբունքների ու լավագույն մոդելների վերաբերյալ իրազեկության եւ ըմբռնման մակարդակի բարձրացմանը:

Ինչպես նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը՝ հետազոտական այս մրցույթն ԱԺ-ի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի արդյունավետ համագործակցության լավագույն արդյունքներից է: Նրա խոսքով՝ մրցույթն ԱԺ աշխատակիցներին հնարավորություն է տվել զարգացնելու իրենց հետազոտական հմտությունները, որոնք հետագայում հնարավոր կլինի արդյունավետ կիրառել գործնական աշխատանքներում: Շնորհակալություն հայտնելով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին նախաձեռնության եւ ԱԺ աշխատակիցներին՝ մասնակցության համար, Գուրգեն Դումանյանը վստահություն հայտնեց, որ նման արդյունավետ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:

Շնորհավորելով մասնակիցներին՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը գոհունակություն հայտնեց, որ ավանդական դարձած այս մրցույթը հնարավորություն է տալիս խրախուսել եւ զարգացնել մտավոր աշխատանքն ու գործին ստեղծագործական մոտեցումը: Նրա խոսքով՝ սա հենց այն ռեսուրսն է, որով հատկապես հարուստ է Հայաստանը:

Մրցույթի մասնակիցների ներկայացրած աշխատանքներն անանուն ուղարկվել էին Կոպենհագեն, որտեղ գտնվում է ԵԱՀԿ ԽՎ քարտուղարությունը, վերջինիս աշխատակիցներն էլ որոշել են լավագույն հետազոտությունները: Անդրեյ Սորոկինը բարձր գնահատեց ներկայացված բոլոր աշխատանքներն էլ՝ նշելով, որ դրանք աչքի են ընկել իրենց վերլուծական բաղադրիչով, հարուստ, օգտակար տեղեկություններով: Նա մրցույթում հաղթած եւ աչքի ընկած աշխատանքների հեղինակներին շնորհեց դրամական պարգեւներ ու նվերներ: Առաջին մրցանակին արժանացավ Ազգային ժողովի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչ Արամ Շաքարյանի եւ նույն բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Սիմոնյանի հեղինակած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը խորհրդարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով» վերլուծությունը: Նրանց շնորհվեց նաեւ «Լավագույն թիմային աշխատանք» մրցանակը՝ «Համեմատական վերլուծություն. փոքր եւ միջին ձեռներեցության խթանմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների հաջողված օրինակներ (առանձին ոլորտներում եւ համապարփակ)» աշխատանքի համար:

Շնորհավորելով հաղթողներին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը հույս հայտնեց, որ գալիք տարի մրցույթին մասնակցությունը կլինի ավելի ակտիվ եւ արդյունավետ:


20.12.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ղազախստանի դեսպանին
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների փոխգործակցությանը առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվեց տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվաց...

20.12.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Դեկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին` Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց տիկին Զեհեին համագործակցության եւ կատարած աշխատանքի համար`...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am