National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.12.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
07.12.2012
ԱԺ պատգամավորները հանդիպեցին ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղարի հետ
1 / 3

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության անդամներ Կորյուն Նահապետյանը, Խոսրով Հարությունյանը, Մհեր Շահգելդյանը եւ Ռուբիկ Հակոբյանը դեկտեմբերի 7-ին հանդիպեցին Վեհաժողովի պատասխանատու քարտուղար Պավել Ռյաբուխինի հետ, ով Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնած «Լավագույն փորձը միջխորհրդարանական համագործակցության բնագավառում եւ խորհրդարանական դիվանագիտությունը» թեմայով քննարկումներին, որը դեկտեմբերի 8-10-ը անցկացվելու է Ծաղկաձորում:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն, անդամ երկրների պատվիրակությունների համագործակցությունն ավելի ակտիվ ու թափանցիկ դարձնելուն, ազատ երկխոսություն ծավալելուն, կառուցողական նախաձեռնություններով հանդես գալուն, Վեհաժողովի հանձնաժողովների եւ ընդհանրապես միջխորհրդարանական այս կազմակերպության գործունեությունը առավել ճկուն ու արդյունավետ դարձնելուն առնչվող հարցեր: Այս համատեքստում կարեւորվեցին ՀԱՊԿ հանձնաժողովների՝ գալիք տարի անցկացվելիք արտագնա նիստերի, մասնավորապես Երեւանում կայանալիք պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող եւ կազմակերպչական բնույթի հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am