National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.7.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
04.07.2012
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց Եվրոպական խորհրդի նախագահի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 4-ին ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին ` ԱԺ նախագահը կարեւորեց նրա այցը տարածաշրջան եւ նշեց, որ այն լավ հնարավորություն է անմիջականորեն ծանոթանալու ինչպես Հայաստանի եւ տարածաշրջանի, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում Հայաստանի մոտեցումներին եւ գրանցված առաջընթացին: Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ Եվրամիության հետ մերձեցումը, ինչպես նաեւ եվրոպական երկրների հետ երկկողմ շփումները մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են, եւ գոհունակությամբ փաստեց, որ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության երկկողմ շրջանակը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է, ինչի վկայությունը բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն է եւ փոխայցերը:

Եվրոպական խորհրդի նախագահը շնորհակալություն հայտնեց, որ իրեն հնարավորություն է ընձեռվել ելույթ ունենալ Հայաստանի նորընտիր Ազգային ժողովում եւ իր այցը կարեւորեց հատկապես այն առումով, որ Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ ակտիվ բանակցություններ են ընթանում, ինչը նոր հեռանկարներ է բացում առաջիկայում ԵՄ-Հայաստան ավելի ընդգրկուն համագործակցություն նախատեսող պայմանագրային հարաբերություններ հաստատելու առումով: Պարոն Վան Ռոմպոյը կարեւորեց  ոլորտային բարեփոխումները եւ օրենսդրության  մոտարկումը, խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու, մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի պարզեցման եւ  հետընդունման (ռեադմիսիայի) պայմանագրերի շուրջ բանակցությունների ակտիվացումը: Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին` Եվրոպական խորհրդի նախագահը շնորհավորեց մրցակցային եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ եւ նշեց, որ Հայաստանը լուրջ եւ շոշափելի առաջընթաց է գրանցել այս ուղղությամբ: Պարոն Վան Ռոմպոյը կարեւորեց ԵՄ-ՀՀ ԱԺ համագործակցության խորացումը` նշելով, որ  2011-ը այդ առումով կարեւոր ու արդյունավետ  տարի էր, եւ համոզմունք հայտնեց, որ նորընտիր խորհրդարանի հետ փոխգործակցությունը էլ ավելի կզարգանա եւ կխորանա:

Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին: ԱԺ  նախագահը նշեց, որ Հայաստանը հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության` բացառապես խաղաղ եղանակով կարգավորմանը` ԵԱՀԿ Մինկի խմբի շրջանակում: «Մենք  կարեւորում ենք վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Ցավոք, Ադրբեջանը շարունակաբար մերժում է նման մոտեցումները, ինչպիսիք են շփման գծից դիպուկահարների հետքաշումը, պատահարների հետաքննման մեխանիզմների ստեղծումը, զինադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը: Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը հանգեցնում է նաեւ լարվածության աճի եւ շփման գծում նոր զոհերի»,-նշեց Հովիկ Աբրահամյանը եւ հավելեց, որ անհրաժեշտ է միջազգային կառույցների համարժեք գնահատականը Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին եւ անընդունելի պահվածքին:

Եվրոպական խորհրդի նախագահը նույնպես կարեւորեց հիմնախնդրի կարգավորումը Մինսկի խմբի ձեւաչափում, խաղաղ բանակցությունների արդյունքում` ընդգծելով, որ չկարգավորված հակամարտությունները  խոչընդոտում են  տարածաշրջանի զարգացումը: Նա ողջունեց Հայաստանի իշխանությունների ջանքերը խաղաղ եւ համերաշխ տարածաշրջան ունենալու ուղղությամբ: Երկուստեք կարեւորվեց խորհրդարանական դիվանագիտության դերը հակամարտությունների կարգավորման գործում:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:


04.07.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին
Հուլիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ասմունքի հանրապետական մանկապատանեկան  մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ մի խումբ մտավորականների:  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո 5-րդ անգամ կանցկացվի ասմունքի հանրապետական մանկապատանեկան  մրցույթ-փառատոն,...

04.07.2012
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը` Ազգային ժողովում
Տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը հուլիսի 4-ին Ազգային ժողովում հանդիպեց խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, այնուհետեւ  նիստերի դահլիճում  ԱԺ պատգամավորների առջեւ ողջյունի խոսքով հանդես եկավ Ազգային ժողովի  նախագահ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am