National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
18.06.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
18.06.2012
Հունիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովը կքննարկի «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը, որից հետո կգումարի արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգի «զ» կետի` «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը կսկսվի 2012 թվականի հունիսի 20-ին ժամը 10.00-ին:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մեկ այլ որոշմամբ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման առաջին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Արտահերթ նստաշրջանի օրակարգը

1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»

(նախագիծ)

 (երկրորդ ընթերցում)

2. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»,

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում)

3. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ,

(նախագիծ)

     (երկրորդ ընթերցում)

4. «Uեւանա լճի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,

«Uեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում)

5. Միջազգային պայմանագրերի վավերացում`

1) 2005 թվականի հոկտեմբերի 27-ին Ֆարոյում ստորագրված «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիա,

(քվեարկություն)

2) 2009 թվականի նոյեմբերի 3-ին Քուվեյթում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Քուվեյթի Պետության կառավարության միջեւ մշակույթի եւ արվեստի բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիր,

(քվեարկություն)

3)  Վարկային համաձայնագիր (հատուկ գործառնություններ)

(Ջրամատակարարման եւ ջրահեռացման սեկտորի ծրագիր` լրացուցիչ ֆինանսավորում) Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 03 մայիսի, 2012թ.: 
  
 


18.06.2012
Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՊՏՀ ուսխորհրդի անդամներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 18-ին հանդիպեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի անդամների եւ բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ: Որպես ՀՊՏՀ խորհրդի նախագահ` խորհրդարանի ղեկավարը ուսանողների հետ քննարկեց նրանց առաջիկա ծրագրերն ու անելիքները: Ուսանողներ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS